03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

11:08 23.01.2014 | Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի:

10:55 23.01.2014 | Նոր մանրամասներ` Սամվել Բալասանյանի առանձնատան վրա կատարված հարձակումից

Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:

10:27 23.01.2014 | Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ. shamshyan.com

ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:

10:16 23.01.2014 | Ծեծկռտուք Վանաձորի N զորամասում. 22-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. lorinews.am

Այնուհետ արդեն Հայկը դեմքի և գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում: Գործը քննում է ռազմական ոստիկանությունը:

09:01 23.01.2014 | Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com

ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ս. Ավետիսյանը նշանակվելէ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:

01:32 23.01.2014 | Սահմանամերձ Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցներից գազի խողովակ է վնասվել. NEWS.am

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հունվարի 22-ի ուշ երեկոյան մոտ մեկ ժամ տեւած ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վնասվել են գազի խողովակները, հրդեհ է բռնկվել, որը բնակիչների ուժերով մարվել: Գյուղում գազ չկա:

01:15 23.01.2014 | Facebook –ը 2017թ. կկորցնի օգտատերերի 80% -ին

Վերջին երեք տարվա ընթացքում Facebook-ը հետեւողականորեն կորցնում է հատկապես երիտասարդ օգտատերերի թիվը:

01:05 23.01.2014 | Չեչնիայում ի՞նչ է տեղի ունենում լուրջ խորհրդակցություններից հետո. Կադիրովի լուսանկարները

Մենք խմբով լուսանկարվեցինք, հիշեցինք մանկությունը, ձնագնդի խաղացինք: Այդ ժամանակ հնչեց ազանը: Մենք բոլորս մտանք մզկիթ, աղոթեցինք: Իմամը ես էի:

00:55 23.01.2014 | Կիևում ավելի քան 70 մարդ է ձերբակալվել. ստեղծվել է Ժողովրդական ռադա

«Միաձայն քվեարկել ենք Ուկրաինայի Ժողովրդական ռադայի հռչակման, տեղական ժողովրդական խորհուրդների, մունիցիպալ ոստիկանության ստեղծման, ինչպես նաեւ Յանուկովիչին անվստահություն հայտնելու եւ Գերագույն ռադան ցրելու համաուկրաինական քվեարկության նախապատրաստման մասին:

00:41 23.01.2014 | Տարոն Մարգարյանի «մեծ լվացքը». 80 մլն դրամ` դրոշների համար

2014-ի բյուջեով մայրաքաղաքի դրոշների սպասարկման համար նախատեսված է 80 միլիոն դրամ, ինչը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը արդարացված ծախս է համարում։

00:30 23.01.2014 | Կառավարությունն օրինականացնում է հուշարձանները քանդելը. pastinfo.am

Այսպիսով, փաստորեն, կառավարության թեթև ձեռքով՝ այսուհետ հուշարձանների ոչնչացումը շատ ավելի հեշտ կլինի, և, կարևորը, ամեն ինչ կարվի օրինականության քողի տակ:

00:25 23.01.2014 | Սերգեյ Նիգոյանի հայրը որդու սպանության մեջ ոչ ոքի չի մեղադրում. «Որդիս ինքն էր գնացել Մայդան»

Նա պատմել է, թե փորձել է որդուն համոզել չգնալ «Եվրամայդան», սակայն Սերգեյն «իրենն է պնդել»:

23:58 22.01.2014 | Սեփական սեռական օրգանները նկարելու և համացանցում տարածելու մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվեց 1 ամիս կալանքի

Ես ամեն ինչն եմ հասկանում՝ վիրտուալ ընկերություն, վիրտուալ խոսակցություններ, որ, ասենք՝ բարեկամդ, մոտիկդ, հարազատդ հեռու է, չես կարողանում անգամ մտերմիկ մթնոլրտում հավաքվես, ոնց որ ասում են՝ մի կտոր հաց կիսես և այլն, և այլն: Բայց եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ արդեն վիրտուալ, թող ներեն ինձ կանայք, վիրտուալ սեքսն է կյանքի իմաստ, կոպիտ ասած, ես դա չէի կարողանում հասկանալ: Բայց եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ արդեն վիրտուալ, թող ներեն ինձ կանայք, վիրտուալ սեքսն է կյանքի իմաստ, կոպիտ ասած, ես դա չէի կարողանում հասկանալ: Դա էլ ինձ, ոնց որ ասած՝ իմ մեջ որպես, մի քիչ էլ Աստծուն փառք, գիտական ջիղը մեջս չի կորել, փորձեցի ես փոքր հետազոտության նման բան անել

23:56 22.01.2014 | Դատավորի որդի. Այդ կինը նստել է գիրկս, համբուրել վիզս ու նվեր ստացել. aysor.am

«Ընկերներիս հետ հաց էինք ուտում, այդ աղջիկը մոտեցավ մեզ, միասին հաց կերանք, 4-5 ժամ նստեց մեզ հետ, ասեց մեծ խաղալիք եմ ուզում և ստացավ դա, ինքը չի էլ հերքում, որ նվեր է ստացել: Բոլորի ներկայությամբ զանգել է իր ընկերուհուն, կանչել, որ մեր հետ գա քեֆ անի, հեռախոսը տվել է ընկերոջս, հետո ինձ, շեշտել, որ մինչև լույս պետք է ժամանակ անցկացնենք, գիրկս է նստել, ընկերս էլ նախատեց, ու ինքը իջավ գրկիցս, հետո ականջս համբուրեց, վիզս: Եթե մի մարդու բռնաբարես, ինքը իր ընկերուհուն չի կանչի, այդ մարդու հետ չի գնա հյուրանոց»:

23:49 22.01.2014 | Բացառիկ կադրեր սահմանից. ինչպես ետ մղեցին թշնամուն (տեսանյութ)

«Չգիտենք, կանչել են Երեւան` պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը»,-ասում են:

23:45 22.01.2014 | Եթե հունվարի 25-ին ՍԴ-ն սա չկասեցնի, ապա միջոցների «օրինական» արտահոսքը անխուսափելի կլինի. Բագրատյան

Եթե պարտադիր է և պատասխանատվությունը պետությանն է, ապա ի՞նչու միջոցները չփոխանցել գործող պետական կենսաթոշակային հիմնադրամին, ի՞նչու չօգտագործել տեղական կառավարիչների ինստիտուտը։

23:40 22.01.2014 | Պետական ծրագրով բնակարան հատկացնելու համար քաղաքացիներից խոշոր չափի գումարներ է վերցրել (տեսանյութ)

Խարդախը ներկայացվում է ճանաչման. բնակարան հատկացնելու պատրվակով մի շարք քաղաքացիներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և յուրացրել:

23:02 22.01.2014 | Սպանված Լյուքս Ստեփանյանի հետ ծանր վիրավորված զինվորի երազանքը ազատ տեղաշարժվելն է. «Ազատություն»

Նոյեմբերյանի զորամասի պահակատան տարածքում տեղի ունեցած այս միջադեպը, որի մասին երիտասարդը պնդում է, որ ոչինչ չի հիշում, բավական մեծ աղմուկ էր հանել։

22:48 22.01.2014 | Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին

«Այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձինք: Ճանապարհը հեշտ հասանելի է հակառակորդի դիտակետերին, հետևաբար որոշում կայացվեց նոր առավել անվտանգ ճանապարհ կառուցելու», – նշել է ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:

22:30 22.01.2014 | Փորձը` փորձանք

Հունվարի 21-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության ծառայողները Ջրվեժ թաղամասից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդվարդ Մ.-ին:

22:10 22.01.2014 | Սիլվա Հակոբյանը երգ է նվիրել Արմեն Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Չգիտեմ ինչ խոսքերով բնութագրեմ քո հերոսական քայլը Արմեն ջան: Ուզում եմ այս երգով փառաբանեմ Քեզ ու այն բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Փառք Ձեզ, Ձեր Գործն Անմահ է…» :

22:00 22.01.2014 | Ինչպես է Վարդան Ղուկասյանի որդին հարձակվել Սամվել Բալասանյանի տան վրա (տեսանյութ)

Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ և հայհոյախառն սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:

21:49 22.01.2014 | Վլադիմիր Գասպարյան. Այսօր մենք ունենք բավականին ուժ, որպեսզի կրիմինալին դնենք իր տեղը (տեսանյութ)

Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:

21:49 22.01.2014 | Չեռնիգովից դեպի Կիև տանկե՞ր են շարժվում (ուղիղ միացում)

Սպասվում է, որ երեկոյան կամ գիշերը տեղի կունենա գրոհ Մայդանի վրա:

21:30 22.01.2014 | Սեյրան Օհանյանը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Ձևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

21:15 22.01.2014 | Կիևում զոհված Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Կիևում զոհված Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է: Հիշեցնենք, որ 20-ամյա Նիգոյանը սպանվել է այսօր վաղ առավոտյան՝ Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում:

21:10 22.01.2014 | Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Մեծամորում

Հունվարի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները անձնագրային ծառայությունից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռոբերտ Փ.-ին

20:38 22.01.2014 | Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:

20:10 22.01.2014 | Եղանակը հանրապետությունում. սպասվում է թույլ ձյուն

Հունվարի 23-ի, 26-ի ցերեկը, 27-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

19:55 22.01.2014 | Վայոց Ձորում գերեզմանի վանդալիզմը հնարավոր է վերածվի վենդետայի. shamshyan.com

«Ամեն անգամ գերեզմանին այցելելով նկատում ենք, որ ծաղկամանը կոտրված է, խաչը` շպրտված»,- ասացին նրանք: Բաղդասարյանները նշեցին, որ կատարվածը միմիայն վրեժխնդրություն է քանի, որ նրանց 17-ամյա թոռանը 2007 թվականի փետրվարին սպանել էր իրենց համագյուղացի Կարեն Մանուկյանը, իսկ Կարեն Մանուկյանին 2007 թվականի օգոստոսի 18-ին սպանել էր Բաղդասարյանների որդի Համլետ Բաղդասարյանը, որի համար այժմ նա պատիժ է կրում:

  • Page 1802 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1797
  • 1798
  • 1799
  • 1800
  • 1801
  • 1802
  • 1803
  • 1804
  • 1805
  • 1806
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը