Հարձակում Սամվել Բալասանյանի առանձնատան վրա Օազիսյան խնջույքից հետո. aravot.am
aravot.am-ը գրում է. Ինչպես երեկ գրել էր Tert.am-ը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակը, ընկերների հետ հարձակվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա ` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին, որոնք և արձանագրել էին տան մոտ տեղադրված տեսախցիկները: Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում բարեկամներով ու խնամիներով ճոխ կերուխում են արել, նշել Վարդան Ղուկասյանի ծնունդն ու թոռնիկ ունենալու աչքալուսը: Ղուկասյանի միջնեկ դուստրը մայրացել է: Ի դեպ, Գյումրու նախկին քաղաքապետը Հայաստանում չէ, նա, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի օր է` Դուբայում է: Կերուխումից հետո Սպարտակ Ղուկասյանը գինովցած իր ընկերների հետ որոշել է ահաբեկել Սամվել Բալասանյանին` իր պատկերացմամբ հոր պաշտոնը ձեռքից վերցնելու, մի բան էլ ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերների»-ին հատուկ քննչական ծառայության ձեռքը հանձնելու համար:
Վերջինս, հայհոյանքներ է հնչեցրել Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ, որը և արձանագրել են ոչ միայն Գյումրու քաղաքապետի «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի դիմաց գտվող առանձնատան տեսախցիկները, այլ մոտակայքում գտնվող գարեջրի գործարանի: Այդ ամբողջ փողոցը հսկվում է տեսախցիկներով:
Ամբողջական կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: