Բաժիններ՝

«Սարգիս Տխրունի» միություն. Ադրբեջանական ագրեսիայի լույսի ներքո արտգործնախարարների հանդիպումն անթույլատրելի է

«Ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 20-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակում են գործել Արցախի Պաշտպանության Բանակի դիրքապահների ուղղությամբ, որի հետևանքով արիաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այսօր բովանդական  Հայաստանն ու հայ ժողովուրդը սգում է Արմենի ծանր կորուստը:

Միևնույն ժամանակ մեր համոզմունքն ենք արտահայտում, որ ադրբեջանական ագրեսիայի այս լույսի ներքո անթույլատրելի է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հակառակորդի ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպումը, որը ծրագրված է առաջիկա օրերին:

Թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական առումներով այդ հանդիպումը ոչինչ չի տա հայկական կողմին, ավելին, այն ստորացուցիչ է՝ տեղի ունեցած լկտի սադրանքի համատեքստում:    Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել առաջիկա այդ հանդիպումից և պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հստակ գնահատական տալ ադրբեջանական այս գործողությանը՝ ի լուր աշխարհի դատապարտելով այն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031