Բաժիններ՝

Ձեր որդու շնորհիվ են այսօր մեր զավակները կենդանի. Արմենի ծառայակիցների ծնողները շնորհակալություն են հայտնում. news.am

Հունվարը երկրորդ անգամ ճակատագրական դարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներխուժման ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի համար, որովհետև Արմենի հորեղբայրը, որի անունով կոչել էին զոհված սերժանտին, մահացել էր հենց հունվարի վերջին օրերին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Արմենի հարազատները:

«Արմենի հորեղբայրը մահացել է 23 տարի առաջ հենց այս օրերին: Թոքերի հիվանդություն ուներ»,- պատմեցին հարազատները:

Այսօր, ժամը 14:00-ին, տեղի կունենա Արմենի հուղարկավորությունը։ Հերոսին հրաժեշտ տալու են գնացել նրա հրամանատարները, մեծ թվով բարձրաստիճան սպաներ, ծառայակիցները, նրանց ծնողները, որոնք մոտենում են Արմենի ծնողներին ու շնորհակալություն հայտնում. «Ձեր որդու շնորհիվ են այսօր մեր զավակները կենդանի»։

Այս պահին Հովհաննիսյանների տանն է նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հերոսի մահով ընկած սերժանտին հրաժեշտ տալու ու նրանց ծնողներին ցավակցելու են գնացել նաեւ բազմաթիվ անծանոթ քաղաքացիներ։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս