Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Սամվել Բալասանյանի առանձնատան վրա կատարված հարձակումից

Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ  Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:

Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:  Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր:

Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող  և աշխատող անձանցից: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս