Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է լարվածության թուլացմանը, սահմանադրական փոփոխություններին, կոալիցիոն կառավարության ձեւավորմանն ու արտահերթ ընտրություններին:
Գլխացավ, ոսկրերի ցավ, աչքերի շուրջ չորություն կամ արցունքակալում, կոկորդի խզում, չորություն, էլեկտրոմագնիսային դաշտի հանդեպ գերզգայունություն: Սրանք Wi-Fi-ից առաջացող ալերգիայի ախտանիշներն են:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ երիտասարդը զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ անչափահասի կամքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Այնուհետև, ղրանից 10 օր անց երիտասարըը կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ և իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահասի կամքով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ
Վթարի հետևանքով Нива-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Փետրվարի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-24-ը արևելյան շրջաններում, իսկ փետրվարի 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան 2-5 մ/վրկ:
Յուլյա Տիմոշենկոն արդեն ժամանել է Մայդան եւ ելույթ է ունենում հավաքվածների առջեւ:
Հիմա ես միայն մեկ բանի մասին եմ երազում, որպեսզի բոլորը, որոնց ժողովուրդը իշխանության կբերի իր կյանքով, իր արյամբ, երբեք չանեն այն, ինչ անում էր իշխանությունը մինչեւ այս մեծ իրադարձությունները: Ցանկանում եմ ասել, որ այսօր տապալվեց բռնապետությունը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, նա համաձայնել է՝ ասելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուրջ խնդիր է դարձել մեր երկրում:
Ըստ վճռի՝ բժիշկ-ուռոլոգը հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր կողմից կատարվել է այն ամենը, ինչն, ըստ իր մասնագիտության՝ իր ուժերի սահմաններում է:
Խանութի հետնամասում հայտնաբերել էին որդու դիակը: Տեսանյութը տրամադրելէ ՀՀ ոստիկանությունը:
Այս մասին հաղորդել է ТСН հեռուստաալիքը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Զինծառայողը ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել` առողջական վիճակի պատճառով, սակայն ներկայումս նրա առողջական վիճակը լավ է, իսկ հոստիպալից դուրս է գրվել մի քանի օր առաջ:
Կանադան վճռականորեն աջակցում է Ուկրաինայում ազատության եւ ժողովրդավարության վերականգնմանը:
«Դիկտատուրան տապատվեց: Այն տապալվեց ոչ թե քաղաքական գործիչների շնորհիվ, այլ այն մարդկանց, որոնք կարող դուրս գալ, պատտպանել իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երկիրը»:
Գույքի անվտանգությունն ապահովում են պետական պահպանության մի քանի աշխատակիցներ եւ ինքնապաշտպանական ջոկատը, ովքեր այցելուներին զգուշացրել են ոչինչ չոչնչացնել:
2013 թ. արդյունքներով` ոստիկանության Գավառի բաժինը լավագույնն է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը և Ավետիս Ավագյանը ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը և հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի անելիքները: Տեղական կառույցների ղեկավարները ներկայացրել են տեղերում տիրող իրավիճակը և քարոզչական աշխատանքների ընթացքը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Տիմոշենկոն Խարկովի հիվանդանոցից դուրս գալիս դստեր հետ: ԻՏԱՌՏԱՍՍ-ի փոխացմամբ՝ նա հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
«Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին:
Ուկրաինայի գլխավոր Ռադան ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր, հայազգի Արսեն Ավագովին նշանակել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական է տվել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է «Բատկիվշինա» խմբակցության պատգամավորը: «Ես կարծում եմ, որ հիմա պաշտոնական հաղորդագրություն այդ մասին կտարավի, որ Յանուկովիչն արդեն հրաժարական է տվել, իսկ Յուլյա Տիմոշենկոն էլ ազատության մեջ է»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Ամփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։
Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն: