
Ուկրաինայի խորհրդարանն այսօր վարչապետ կնշանակի (ուղիղ միացում)

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր նիստ է հրավիրել, որի ընթացքում վարչապետ կնշանակվի, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնին հավակնում են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ժողովրդային պատգամավոր Պյոտր Պորոշենկոն և «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: