
Ալերգիայի նոր ու վտանգավոր տեսակ Wi-Fi-ից

Որոնք են ալերգիայի այս տեսակի ախտանիշները, ինչպես կարելի է պաշտպանվել
Գլխացավ, ոսկրերի ցավ, աչքերի շուրջ չորություն կամ արցունքակալում, կոկորդի խզում, չորություն, էլեկտրոմագնիսային դաշտի հանդեպ գերզգայունություն: Սրանք Wi-Fi-ից առաջացող ալերգիայի ախտանիշներն են: Այսինքն` առկա են այն բոլոր նշանները, որոնք հանդիպում են մյուս բոլոր ալերգիաների դեպքում: Մասնագետները վստահեցնում են, որ վերջին շրջանում ավելացել են այն հիվանդների թիվը, որոք դիմում են իրենց հենց այս ախտանիշներով: Արդյունքում պարզվում է, որ նրանք օրվա հիմնական մասն անցկացնում են այսպես ասած Wi-Fi-ի «տիրույթում»: Այս ամսին գրում է aroxj.am-ը:
Օրինակ, հետազոտվողներից մեկը նշել է, որ հաճախ դեմքը կարմրում է, ունենում է անտանելի գլխացավ, որը նախկինում չի ունեցել, վատացել է տեսողությունը և ամենահետաքրքիրն ու վտանգավորը` դժվարանում է մտածել:
Հայաստանում այս տեսակ ալերգիաներ չեն արձանագրվել: Այս մասին Aroxj.am-ին հայտնել է ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե Հակոբյանը: Նրա խոսքով, ալերգիայով հիվադների թիվն այսօրվա դրությամբ մեզ մոտ զգալիորեն շատացել է, ավելացել են նաև ալերգիաների տեսակները: Իսկ Wi-Fi անլար կապի միջոցը լրացուցիչ նպաստող գործոն է մարդկանց մոտ առողջական խնդիրների առաջացման համար, այդ թվում` ալերգիաների սրման ու հիվանդության արագ զարգացման համար:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: