ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ քաղաքական կվարտետը թեև փորձում է համատեղ նվագել, սակայն դիսոնանսն այնքան մեծ է, որ երաժշտություն այդպես էլ չի ստացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը հիշեցնում է կռիլովյան հայտնի «Կվարտետ» առակը. «А вы, друзья, как ни садитесь, Все в музыканты не годитесь»։
Ցավոք, զուգահեռ կա նաեւ իրական ներկայացող Հայաստան, որը ստեղծվում է ոչ իրական լրատվամիջոցներում, ոչ իրական, վիրտուալ աշխարհում, ոչ իրական իրականության մեջ: Իսկ մարդիկ բոլորին եւ ամեն ինչ տեսնում են, իսկ մարդիկ լսում են եւ հույս ունեն, որ մենք այստեղ եւ դրսում կարող ենք եւ ուզում ենք իրական Հայաստանը դարձնել լավը, դարձնել առավել բարեկեցիկ եւ ոչ հոգսաշատ:
Նա մեղավոր չէ: Ես երդվում եմ իմ երեխաներովս, թոռներովս ու կյանքովս, որ նա այնպիսի մաքուր մարդ է, որ մեղավոր չէ: Նա 61 տարեկան է, և ողջ կյանքում մի վատ բան արած չկա: Նա որևէ օրենք չի խախտել երբևէ: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչ է լինելու և ինչպես: Նա վարորդ է:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը` հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենի գլխավորությամբ:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել էր տրամադրել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանի հրամանը՝ ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին:
Պահանջում ենք հարգել Հայաստանի հանարպետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և քաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում հրաժարվել այդ հակասոցիալական, ապազգային և մարդու իրավունքները անտեսող նախաձեռնությունից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Հակոբյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Զիլ» մակնիշի 17 ՍՕ 208 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ի գիտություն չթույլատրված ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների. այսուհետև պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
«Միայն Սևանի տարածաշրջանից ապօրինի կերպով դուրս են բերել շուրջ 30.700խմ ժողովրդի ազգային հարստություն համարվող բնական պաշարներ` գյուղատնտեսական նշանակության սևահողեր` 6275խմ, խիճ-ավազ-կոպիճ` 19966խմ, բուսահող (ճիմ)`63700քմ: Սրանց իրացումից գրպանվել է շուրջ 200 միլիոն դրամ գումար»:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:
Փետրվարի 25-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Երբ ՊԵԿ-ը ստուգել և հայտնաբերել է, ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու և տուգանվել ընդամենը 50.000 դրամով: Իսկ 4700 դրոշմանիշերն առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է ընդամենը 8000 դրամ տուգանքի:
«Եվրասիական միության պրոյեկտը, որը Նազարբաևի հետ Պուտինի մշակած պրոյեկտն է, մեծ վտանգի տակ է այն պատճառով, որ եթե մի ամբողջ ժողովուրդ դուրս է գալիս փողոց և չի հեռանում, ապա դա նշանակում է, որ եթե դա լավ բան է, ինչ-որ ապագա ունեցող բան, դեռ կյանքի չկոչված՝ փաստորեն մի ամբողջ ազգի մեծամասնության կողմից դատապարտվում է, ապա դա չի կարող ապագա ունենալ»։
Պատանու հիվանդությամբ պայմանավորված ընտանիքի անդամները վաճառել էին տան ամբողջ գույքը, վարկային տարբեր տոկոսադրույքներով ձեռք բերել գումարներ:
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները դրամահավաք են կազմակերպել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի՝ վերջերս աշխատանքից ազատված աշխատակիցների համար։
Թե որն է նրա՝ աշխատանքից ազատվելու իրական պատճառը, գաղտնի է պահվում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ նշված է, որ Շահինյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և իր մերձավոր շրջապատը, որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները:
Քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Իրենք շատ անգրագետ են, լկտի, անհիմն բաներ են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։
Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում(www.gov.am) զետեղված տեղեկատվության համաձայն մարզի բնակչությունը կազմում է 132 հազար մարդ: Նշենք,որ 2 տարի առաջ, ըստ նույն կայքի, մարզի բնակչությունը 134 հազար էր: