30 Օգոստոս 2025
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:13 21.02.2014 | Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է Տիմոշենկոյի ազատ արձակման օգտին

Տիմոշենկոն դատապարտվել էր Ռուսաստանի հետ գազային պայմանագրի կնքման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

21:09 21.02.2014 | Վանաձորի քաղաքապետարանը խաբել է 5 հոգուց բաղկացած ընտանիքին. «Փաստինֆո»

Վանաձոր համայնքի բյուջեի վրա արգելանք է դրվել՝ սահմանված ժամկետներում Վանաձորում կառուցվող էլիտար շենքում Չատինյանների ընտանիքին բնակարան չհատկացնելու կամ համարժեք գումարը չտալու համար:

20:40 21.02.2014 | Բազմությունը ներխուժել է Yerevan Mall ու հրմշտոցով վազել դեպի տորթը. ծնողները կորցրել են երեխաներին (տեսանյութ). news.am

Երեւանում առեւտրային նոր կենտրոնի՝ Yerevan Mall-ի բացումը քիչ էր մնում՝ վերածվեր զանգվածային հրմշտոցի։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ ժամը 18։00-ին հայտարարված հանրային բացումից մեկ ժամ առաջ առեւտրի կենտրոնի փակ դռների մոտ հավաքվել էր մեծ թվով մարդկանց խիտ բազմություն։

20:28 21.02.2014 | Կանգառը վերածվել է աղբանոցի. «Ա1+»

Կանգառում տեղադրված են պլաստիկե շշերի համար նախատեսված աղբամաններ, սակայն քաղաքի գլխավոր կանգառում շարունակվում են կուտակվել կենցաղային իրերի մնացորդները՝ աղբամաններից դուրս։

19:46 21.02.2014 | Մոմավառություն Ուկրաինայում մահացած ցուցարարների հիշատակին (տեսանյութ). ԳԱԼԱ

Գյումրիում այսօր անցկացվել է հիշատակի մոմավառություն: Երիտասարդները հարգել են Կիեւի Ազատության Մայդանում բախումների պատճառով մահացած ցուցարարների հիշատակը, աղոթել նրանց հոգիների հանգստության համար եւ առողջություն մաղթել վիրավոր քաղաքացիներին

19:31 21.02.2014 | Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:

19:31 21.02.2014 | Խոշոր չափով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

19:26 21.02.2014 | Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանի ելույթի մասին. Ցինիկ սուտ է, փորձում է հասարակությունը խաբելով «փրկել» այս անիմաստ կուտակայինը և իրեն

Վարչապետը շանտաժ է անում։ Ասում է, մեր կուտակայինը եթե չլինի անթոշակ կմնաք։ Մենք, «Դեմ եմ» շարժումը ոչ թե կուտակայինին ենք դեմ, այլ այս ձևի կուտակայինին. երբ փողը վերցնում են 45 տարով (այլ ոչ թե 10 տարով, ինչպես երկրների մեծ մասում), երբ փողերի կեսը դուրս է տարվում, երբ հասկանալի չէ, թե 45 տարի հետո ի՞նչ փողով ենք ետ ստանալու, երբ նվազագույն եկամտաբերություն պետության կողմից երաշխավորված չէ։ Մի խոսքով՝ դեեեեեեեեեմ ենք։

19:09 21.02.2014 | Սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 22-ին և փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ:

19:02 21.02.2014 | Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:

18:51 21.02.2014 | Ո՞վ Մարտի 1-ին կրակեց ժողովրդի վրա. Պատից կախված հրացանը. «Ա1+»

«Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի,- ասել է մեկ այլ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը։- Մենք մտածող մարդիկ ենք։ Եւ Կիեւի արյունահեղությունն էլ Մարտի 1-ին նման չէ, դեռ հարց է՝ այստեղ ժողովրդի վրա կրակե՞լ են, թե ոչ»։

18:28 21.02.2014 | Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։

18:20 21.02.2014 | ԼՂՀ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։

18:13 21.02.2014 | Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` տեղափոխվեց Հայաստան (տեսանյութեր)

Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննայից տեղափոխվեց Հայաստան: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

17:56 21.02.2014 | Հրդեհ «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող նավթի պահեստներում (տեսանյութ)

Փետրվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՓՋ օպերատիվ խումբը:

17:42 21.02.2014 | Սերժ Սարգսյան. Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ, պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել

Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք:

17:22 21.02.2014 | Վանաձորում գետի մեջ տղանարդու դի է հայտնաբերվել. lorinews.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

17:19 21.02.2014 | Խաղողագործության զարգացման ռազմավարության քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման ռազմավարությունը:

17:15 21.02.2014 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ 22-ին ժամը 22.00-ից մինչև փետրվարի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:

17:10 21.02.2014 | Սեքս խանութ` Հայաստանում. Թաքնված նախասիրություններ` սկուտեղի վրա. medialab.am

«Մարդ կա, որ հանրությունում բավական հայտնի է, և հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեք խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:

16:45 21.02.2014 | «Եթե երեխուս մի բան լինի, Բաբլոյանի հիվանդանոցը կվառեմ» (տեսանյութ). 1in.am

Այսօր կառավարության շենքի մոտ էր եկել ՀՀ քաղաքացի Իվան Պողոսբեկյանը, որի իննամսական երեխային երկու օր առաջ «Արաբկիր» բժշկական համալիրում չեն ընդունել թոքարբորբով, միայն նշանակումներ են արել, ուղարկել տուն:

16:11 21.02.2014 | Ընտրվել է Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:

15:57 21.02.2014 | Վանաձորում առևտրի տաղավար են թալանել

Օրերս ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Գայանե Շ.-ն և հաղորդում տվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում գտնվող իր տաղավարից, պատուհանը հրել-բացելով, գողացել են 120.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի զարդեր, ժամացույցներ, մատանիներ, բրելոկներ, ինչպես նաև 23.000 դրամ կանխիկ գումար:

15:48 21.02.2014 | Նախախորհրդարան. «Դեմ եմ»-ը տապալեց միջազգային կոնֆերանսը (տեսանյութ)

Համաժողովն անցկացվում էր կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր` 18:30, Մատենադարանի դիմացից սպասվում է երթ:

15:30 21.02.2014 | Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը` ճոպանուղու տարածքում

Համահայկական ձմեռային 1-ին խաղերի բացման արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին, Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, ժամը 20:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն:

15:11 21.02.2014 | Պատվոգրեր` եզդիների ազգային տոնի կապակցությամբ

Եզդիների ազգային տոնի` «Խըդըրնավիի» կապակցությամբ Երևանի քաղաքապետի խոհրդական Արայիկ Քոթանջյանն ընդունել է երևանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին:

15:03 21.02.2014 | Կասկածվում է դիակի առկայություն (լրացված)

Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:01 21.02.2014 | 7-ամյա Մերին Հայաստանում փորձել է բոլոր հնարավոր դեղամիջոցները, բայց նրա վիճակը գնալով վատանում է

Մերի Թոփսակալյանը 7 տարեկան է: Աղջիկն ամեն օր գրեթե անդադար տարօրինակ ցնցումներ է ունենում: Դրանք սկսվում են ոտքից, հետո անցնում ձեռքին եւ մարմնի ձախ հատվածին: Երբեմն ցնցումներն ընդգրկում են Մերիի ամբողջ մարմինը, եւ նա կորցնում է գիտակցությունը:

14:45 21.02.2014 | Ոստիկանությանը չի հաջողվել գտնել Մոսոյի դիակը, ում սպանության մեջ մեղադրում են Իսոյին. «Փաստինֆո»

«Ես, միանշանակ, որպես հաստատված փաստ` չեմ կարող պնդել, որ վերջինս մահացած է, սակայն այն, ինչ որ ներկայացվում է ոստիկանության կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ Մովսես Ներսիսյանը ողջ է»,- ասել է Վ.Էլբակյանը:

14:41 21.02.2014 | Ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերին

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:

  • Page 1742 of 2471
  • <
  • 1
  • ...
  • 1737
  • 1738
  • 1739
  • 1740
  • 1741
  • 1742
  • 1743
  • 1744
  • 1745
  • 1746
  • ...
  • 2471
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Ցածր վստահության ու կույր հավատի պարադոքսը․ համոզման իշխանություն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2025 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը