Բաժիններ՝

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում իշխանափոխությանն ու ողջունում է Տիմոշենկոյի ազատ արձակումը

Սպիտակ տունն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիներին այն փոփոխություններում, որոնք հիմա տեղի են ունենում երկրում եւ ողջունել է Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է լարվածության թուլացմանը, սահմանադրական փոփոխություններին, կոալիցիոն կառավարության ձեւավորմանն ու արտահերթ ընտրություններին: «Այսօրվա փոփոխությունները մեզ մոտեցրեցին այդ նպատակին»,-նշվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս