
Nike-ն ինքնակապվող մարզակոշիկներ կարտադրի (լուսանկարներ)

Սպորտային հագուստի եւ կոշիկների արտադրության Nike ընկերությունը խոստացել է այնպիսի մարզակոշիկներ թողարկել, որոնց կապերն իրենք իրենց են կապվում: Հաջորդ տարի Nike –ն երջանկություն կպարգեւի «Ետ` դեպի ապագա» ֆիլմի երկրպագուներին` ներկայացնելով Մարտի Մակֆլայի մարզակոշիկների ճիշտ պատճենը` ավտոմատ կապիչներով:
Ընկերության դիզայները խոստացել է, որ «ինքնակապվող» մարզակոշիկները կթողարկվեն 2015 թվականին: