
Տիմոշենկոն ժամանել է Կիև (լուսանկարներ)

Տիմոշենկոն ժամանել է Կիեւ եւ առաջին հարցազրույցն է տվել: «Ամենամեծ երջանկությունը նոր Ուկրաինա վերդառնալն է: Հիմա ես միայն մեկ բանի մասին եմ երազում, որպեսզի բոլորը, որոնց ժողովուրդը իշխանության կբերի իր կյանքով, իր արյամբ, երբեք չանեն այն, ինչ անում էր իշխանությունը մինչեւ այս մեծ իրադարձությունները: Ցանկանում եմ ասել, որ այսօր տապալվեց բռնապետությունը: Սակայն այն տապալվեց լավագույն մարդկանց, լավագույն հայրենասերների արյան գնով: Մենք պարտավոր ենք չխաթարել այն ճանապարհը, որ նրանք մեզ համար բացել են իրենց կյանքով»,-ասել է Տիմոշենկոն:
«Մենք արժանի չենք լինի այն անձանց հիշատակին, եթե չպատժենք բոլորին, ովքեր նրանց զրկել են կյանքից, այդ խաղաղ, ոգեղեն, բարոյական անձանց»:
«Մեզ հարկավոր է մեզանում գտնել արիություն, սեր եւ պատասխանատվություն` երկիրը միավորելու, խաղաղությունը վերականգնելու համար: Եւ ես հիմա ցանկանում եմ երդվել Մայդանում գտնվողների առջեւ` անել հնարավորը, որպեսզի արյան յուրաքանչյուր կաթիլ փոխհատուցվի ապագայի երջանկությամբ»: