
Կիևում բախումների սկզբից 82 մարդ է զոհվել. Առողջապահության նախարարություն

Փետրվարի 18-ից ի վեր Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով 82 մարդ է զոհվել: Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Բժշկական օգնության համար դիմել է 622 մարդ, որից 405-ը հոսպիտալացվել է:
Փետրվարի 18- 22-ը բժիշկներին եւ շտապօգնության ծառայությանը դիմել է 19 մարդ, որից 15-ը հոսպիտալացվել են: