
Յանուկովիչը Ռուսաստան է փախչել. ԶԼՄ-ներ

Յանուկովիչը Ռուսաստան է փախչել: Այս մասին հաղորդել է ТСН հեռուստաալիքը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Հիշեցնենք, որ փետրվարի 22 –ին Գերագույն ռադան ընդունել էր որոշում` «Ուկրաինայի նախագահին սահմանադրական լիազորությունների կատարումից մեկուսացնելու մասին»: Նույն որոշման համաձայն` նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2014թ. մայիսի 25 –ին: