Բաժիններ՝

Վարչապետի հրաժարականը ոչ իշխանական ուժերի քաղաքական PR-ը խափանելու միջոց է. Սոս Գիմիշյան. 1in.am

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դժվարանում է ասել՝ որոնք են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ դա հիմնականում Սերժ Սարգսյանի որոշումն է: «Ինձ թվում է՝ սա արված է որպես ոչ իշխանական ուժերի (մենք խորհրդարանում ընդդիմություն չունենք, ոչ իշխանական ուժեր ունենք) քաղաքական PR-ը խափանելու միջոց, երևի կլինեն նաև այլ լուրջ պատճառներ, համոզված եմ՝ դա Սերժ Սարգսյանի որոշումն է, իր նախաձեռնությունն է, կարող է էդտեղ մի փոքր դեր ունենալ ( շատ թեթև) ՍԴ որոշումը, որովհետև ՍԴ-ն փաստացի ապացուցեց` ինչքան անգրագետ են մեր Ազգային ժողովն ու կառավարությունը, որ էդքան թերի փաստաթուղթ են ներկայացրել, երկար տարիներ նախապատրաստել են ու էդքան թերություններով, հակասահմանադրական դրույթներով է, էնպիսի տպավորություն է, ոնց որ փաստաթուղթը և ԱԺ-ում, և կառավարությունում նախապատրաստել և ընդունել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն իրավունքի հետ, սակայն չեմ կարծում, որ դա վճռորոշ կամ կարևոր դեր է ունեցել»,- ասել է նա:

Գիմիշյանի կարծիքով՝ այս կառավարության հիմնական ուղղվածությունը դեպի ԵՄ՝ Ասոցացման համաձայնագիր էր, իսկ հիմա միանշանակ ուղղվածությունը փոխվել է դեպի ՄՄ, և այս կառավարությունն էլ պետք չի, այլ որակի կառավարություն է պետք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս