Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը միաձայն ընտրվել է ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահ. aravot.am

Երեկ Գորիսում ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ նրա հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանը, հաղորդում է aravot.am-ը: Ինչպես տեղեկացրել ենՀՀԿ Գորսիսի շրջանային խորհրդի գրասենյակից՝ քվորումն ապահովված էր, խորհրդի  36 անդամից  երեկվա ժողովին ներկա էր 28 անդամ եւ նրանք էլ  միաձայն քվեարկել են Սուրիկ Խաչատրյանի օգտին:

Այն նկատառմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին մարզպետը հորդորել է խորհրդի անդամներին ներկայանալ, քվորումն ապահովել եւ ճնշումների ներքո է նման ընտրություն կայացվել, մեզ հետ զրուցած ու տվյալ նիստին ներկա խորհրդի անդամներից մեկը (չցանկացավ հրապարակել անուն ազգանունը) տեղեկացրեց, որ դրանք  զուտ ասեկոսեներ են, որեւէ ճնշում չի եղել, ու իրենց կամքով են միաձայն ընտրել Սուրիկ Խաչատրյանին:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը նաեւ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահն է: Մեր ունեցած տվյալներով՝ մոտ 10-15 օրից Սյունիքի տարածքային կազմակերպությունում եւս  նախագահի ընտրություն պետք է լինի: Նախկին մարզպետի վերընտրվելու դեպքում՝ Գորիսի շրջանային խորհրդում պետք է խորհրդի նոր նախագահ ընտրվի, իսկ չընտվելու դեպքում՝ նա կշարունակի մնալ ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահ: Իսկ մինչեւ օրս ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի նախագահը  Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանն էր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս