Բաժիններ՝

Գերմանահայերը փողոց են դուրս եկել մի քանի քաղաքներում միաժամանակ. hetq.am

hetq.am –ի փոխանցմամբ` երեկ տեղական ժամանակով 15:00-ին Գերմանիայի մի քանի քաղաքներում հարյուրավոր երիտասարդներ, համայնքների անդամներ ու հայազգի բնակիչներ ոտքի են կանգնել` դատապարտելու Քեսաբի դեմ կատարվող ոտնաձգությունները:

Ակցիան Գերմանահայոց կենտրոնական խորհրդի աջակցությամբ նախաձեռնել են Քյոլնի, Համբուրգի և Դյուսելդորֆի ԳԿԽ անդամ երիտասարդները: Նրանք «SAVE KESSAB» պաստառներով հավաքվել են քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ թուրքական դեսպանատան ու հյուպատոսարանների առջև, պահանջել են կասեցնել վայրագությունները:

«Մենք շատ լուրջ ենք պատրաստվել, արդեն գերմանական մի քանի թերթեր անդրադարձել են այս ակցիային, օրինակ` «Spiegel Onine»-ը, որ շատ կարևոր է, պարզաբանում է ԳԿԽ անդամ Սամվել Լուլուկյանը,- մենք պահանջում ենք, որ գերմանական իշխանությունները ճնշում գործադրեն Թուրքիայի վրա որպես ՆԱՏՕ-ի պարտնյոր, որովհետև մամուլում էլ փաստեր կան, որ Քեսաբի դեպքերը Թուրքիայի կողմից են կազմակերպված, Դավութօղլուի և իրենց գաղտնի ծառայության շտաբի պետի հեռախոսազրույցը գաղտնազերծվել է, թե ինչպես են իրենք պլանավորում ներխուժել Սիրիա: Սա անընդունելի է Եվրոպայի համար»:

Գերմանահայերը դրական փոփոխությունների սպասելիքներ ունեն, որովհետև որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես CDU-ն և CSU-ն նախօրեին հայտարարել են, որ անընդունելի են համարում Թուրքիայի գործողությունները` ասելով, որ նա փորձում է պատերազմական գործողությունների մեջ ներքաշել նաև ՆԱՏՕ-ին: Իսկ մեր հայրենակիցները նույն ցեղասպանությունն են վերապրում Քեսաբում արդեն երրորդ անգամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս