Բաժիններ՝

Առաջին օգնություն. ինչպես ճիշտ կատարել արհեստական շնչառություն (լուսանկարներ)

Արհեստական շնչառությունը օդի կամ թթվածնի մղումն է դեպի շնչուղիներ՝ բնական շնչառությունը վերականգնելու համար: Խոսքն այս դեպքում վերակենդանացման մասին է: Ամենից հաճախ արհեստական շնչառություն կատարելու անհրաժեշտությունը առաջանում է հետևյալ իրավիճակներում՝ ավտովթարներ, ջրում  խեղդվելու դեպքեր, էլեկտրահարում: Գոյություն ունեն արհեստական շնչառության մի քանի եղանակներ: Ամենտարածվածը «բերանից բերանին», «բերանից քթին» տարբերակն է:

Եթե տուժածի մոտ ընդհանրապես բնական շնչառություն չեք զգում, ապա անհրաժեշտ է անհապաղ իրականացնել արհեստական շնչառություն:

1. Մի փոքր բարձրացրեք տուժողի գլուխը և ձեռքով հեռացրեք բերանի լորձը, արյան հետքերը: Ստուգեք քթի հատվածը: Անհրաժեշտության դեպքում դրա վրայից նույնպես հեռացրեք օտար մարմինները: Այսինքն՝ պետք է հեռացնել շնչառության խանգարող բոլոր հանգամանքները:

2. Այսպիսի դեպքերում, երբ մի փոքր բարձրացնում եք տուժածի գլուխը, պարանոցը ձեռքերի մեջ պահեք:

3.  Սեղմեք տուժածի քթին ցուցամատով և բթով: Ձեր բերանը մոտեցրեք նրա բերանին շրթունքները ամուր սեղմած պահելով աշխատեք որքան հնարավոր է ուժեղ օդ մղել նրա բերանի մեջ: Առաջին 5-10 արհեստական շնչառությունները պետք է լինեն արագ՝ 20-30 վայրկյան տևողությամբ, այնուհետև՝ 12-15  շնչառության մղում րոպեում:

4. Ուշադրություն դարձրեք տուժածի կրծքավանդակին: Եթե կուրծքը արհեստական շնչառություն տալու ժամանակ բարձրանում է, ուրեմն` ամեն ինչ ճիշտ եք անում:

                    

Պատրաստեց՝ Լիլիթ Կարապետյանը
aroxj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս