
Ուկրաինայի ռուսախոս բնակչության 81%-ը հավանություն չի տալիս Ռուսաստանի գործողություններին. հարցում

Ուկրաինայի ռուսախոս բնակչության մեծ մասը հավանություն չի տալիս Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, հաղորդում է УНН գործակալությունը:
Այս մասին են վկայում ԱՄՆ պետքարտուղարության հետ համագործակցող Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց հարցվածների 81%-ը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողություններին:
Արդյոք իրենք զգում են, որ լեզվի պատճառով ճնշման են ենթարկվում հարցին ի պատասխան հարցվածների 85%-ը պատասխանել է «ոչ»: Ավելին, էթնիկ ռուսների 66% -ը նշել է, որ որեւէ ճնշում չի զգացել: