 
                        Սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
 
                                    Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ը` նաև ամպրոպ, 7-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-10-ը ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ը ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում ապրիլի 8-10-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն
 
  
  
  
 
                                    


 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        