
«ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ». Կարապետիչ (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ վարչապետ կդառնա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Վարչապետին հանելը ձիու քայլ էր, եւ ձեռք է տալիս թե Սերժ Սարգսյանին եւ թե քառյակին: Քառյակը վարչապետի հրաժարականը կվերագրի իրեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Տ. Կարապետյանը:
Նրա խոսքերով` Հովիկ Աբրահամյանը միշտ երազել է վարչապետի պաշտոնը ստանալ:
Տիգրան Կարապետյանը պատրաստվելու է 2018 թ. նախագահի ընտրություններին: Վերջինս այսօր եւս մեկ անգամ շեշտել է, որ ինքը Սերժ Սարգսյանի մարդը չէ: «Եթե Սերժի մարդը լինեի, գոնե հեռուստաընկերություն կունենայի: Իսկ ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ, բա ո՞նց են մտել խորհրդարան»,- եզրափակել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: