«Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել». Հրանտ Բագրատյանը՝ վարչապետ նշանակվելու մասին. «Առավոտ»
««Առավոտը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր, 1993-96 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կողմից ընդունելի՞ է արդյոք Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետի ամենալավ թեկնածու: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»,- գրում է «Առավոտ» թերթը՝ հիշեցնելով, որ Հրանտ Բագրատյանի անունը նույնպես ֆեյսբուքում շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուների շարքում: «Շատերը վստահեցնում են, որ միայն Բագրատյանը ոտքի կհանի մեր քանդված տնտեսությունը: Մեր հարցին՝ Դուք կաշխատեի՞ք առաջարկի դեպքում՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել»»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։