Դավիթ Սարգսյանը ծանր է տանում քավորի հրաժարականը. «Ժողովուրդ»

«ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավականին ծանր է տանում իր քավորի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որին հասած տեղեկություններով՝ այս օրերին նա փակված է իր աշխատասենյակում և գրեթե չի շփվում նախարարության աշխատակիցների հետ, անգամ՝ իր տեղակալներին չի ցանկանում ընդունել։ Իսկ Դավիթ Սարգսյանին մտահոգում է ոչ միայն քավորի, այլև՝ անձամբ իր ճակատագիրը: «Հանդիսանալով Տիգրան Սարգսյանի թիմի ամենակարկառուն ներկայացուցիչը, ավելին՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալով նրա հետ, ակնհայտ է, որ Դավիթ Սարգսյանը չի լինի նոր կառավարության կազմում, հատկապես, եթե կառավարությունը գլխավորի Հովիկ Աբրահամյանը, ում համարում են ամենահավանական թեկնածուն։ Մինչ այս, քավոր վարչապետի կառավարությունում Դավիթ Սարգսյանը «առաջին կռուգ»-ի տղաներից էր»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930