ԲՀԿ-ն սպասում է Սերժ Սարգսյանին. «Առավոտ»

«Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իրենց մոտեցումները»,- գրում է «Առավոտ» թերթը: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ: Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- ասաց պատգամավորը: Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի ներսում կոալիցիայի մեջ մտնելու մասին խոսք չի գնացել. «Այս պահի դրությամբ մեր օրակարգում կոալիցիայի խնդիր գոյություն չունի, երբ լինի այդ հանդիպումը, այն ժամանակ տեղեկատվություն կունենանք, ինչ առաջարկ կա, ինչ ձեւաչափ է, ինչ փոփոխություններ են սպասվում ու կքննարկենք: Քանի դեռ չկան այդ խորհրդակցությունները, մենք որեւէ կոնկրետ բան չենք կարող ասել»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս