Մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Մայիսի 4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արման Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, նռնակաձիգ, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին ժամը
Կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:
Մեդիափորձագետի կարծիքով` դժվար է ասել, թե խոսքի ազատությունը Հայաստանում որքան է զարգացել. «Պարզապես պետք է ասեմ, որ օրենսդրական դաշտը խոսքի ազատության զարգացմանը նպաստում է, այլ հարց է, որ կան ուրիշ գործոններ, որոնք խոչընդոտում են: Դա հատկապես լրատվամիջոցների կախվածությունն է պետությունից կամ որոշ կուսակցական կամ օլիգարխիկ խմբերից: Եթե ասենք, որ շատ առաջ է գնում, դա այդպես չէ: Այսպես ասած՝ փորձում է զարգանալ»:
Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը:
ԱԻՆ եւ Շտապ օգնության աշխատակիցները ժամեր շարունակ աշխատում են շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված դին դուրս բերել:
«Գաբրիել Ղազարյանը ԲՀԿ կուսակցության անդամ չէ և չի կարող կառավարության անդամ որևէ մեկը լինել ԲՀԿ կուսակցությունից, որովհետև բազմաթիվ անգամներ նշել ենք, որ այս ձևաչափերով կառավարության անդամ մտնողը չենք»:
Իմ կարծիքով՝ միգուցե նույնիսկ մարտավարական առումով լավ կլիներ՝ ժամանակը ցույց տար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետև իրենից սպասում ունեցողները, հետևաբար և հիասթափվողները անհամեմատ ավելի շատ են, քան ինձնից, և դա օբյեկտիվ է, որովհետև ինքը Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահը, ում պաշտոնավարման տարիներին ոչ միայն ձեռքբերումներ, այլև ռեալ հաղթանակ ենք ունեցել:
Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գաբրիել ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար»,- ասված է որոշման մեջ:
ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց պատվիրակության այցի առթիվ։ Հույս հայտնելով, որ արցախյան հանդիպումները նրանց հնարավորություն կտան որոշակի գաղափար կազմելու երկրի մասին, նա կարևորեց մի կողմից՝ Եվրոպայի խորհրդարանական ու կուսակցական կառույցների, մյուս կողմից՝ ԼՂՀ խորհրդարանի և քաղաքական ուժերի միջև շփումների ու համագործակցության կապերի ձևավորման անհրաժեշտությունն ու ընթացքը։
«Կարելի է ասել, որ այս մայիսի 3-ը մենք դիմավորում ենք առանձնապես քիչ փոփոխված իրավիճակում, այսինքն` այն, ինչ կարելի էր ասել մեկ տարի առաջ, կարելի է կրկնել և այսօր, որ Հայաստանում բավականին լավ են զարգանում առցանց լրատվամիջոցները, և այստեղ հիմնական ազատության սահմանափակումն ունի օբյեկտիվ պատճառներ»:
Օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են, իհարկե, աշխատավարձերը վճարելու են:
Նրանց ժամանելուց հետո պարզվել է, որ թաղամասի տներից մեկում են հնչել կրակոցները եւ տանտիրոջը` 46-ամյա Տիգրան Թադեւոսյանին գտել են մահացած:
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախ ժամանած՝ եվրախորհրդարանի և Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ուրախություն է հայտնել, որ բասկերի համայնքի և ԼՂՀ-ի միջև կապերն ավանդական են դարձել:
Տիգրանը երբեք չէր սպասում մահվան: Ես իրեն տեսել եմ մահից կարճ ժամանակ առաջ, միանգամայն առողջ էր, ինձ էլ առողջություն էր մաղթում: Շնորհակալություն հայտնեց, որ իրեն այդ վիճակից հանել եմ: Ես էլ ասացի՝ որ օրը նորից ասելու բան ունենաս, արի, ասաց՝ եղավ: Շատ լավ էր. եթե Տիգրան Նազարյանը քաղցկեղ ունենար, նա այդ ժամանակ քիմիաթերապիա պետք է ընդուներ և այդ բարձր տրամադրությունը չէր ունենա, կասեր՝ հիվանդ է, անբուժելի հիվանդություն ունի:
«Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Մամուլը հասարակության ջերմաչափն է, որով գրեթե անսխալ հնարավոր է որոշել տվյալ հանրության և պետության առողջությունը՝ դրանց կայացման և զարգացման աստիճանը: Խոսքի և մամուլի ազատությունն այն եզերքն է, դեպի որը անկանգ ընթանում են լրագրողներն ամբողջ աշխարհում: Մամուլի ազատությունը ծնվում և մեծանում է ամեն օր՝ լրագրողների անդադրում, հետևողական և նվիյալ աշխատանքի ընթացքում:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 6-ին հավաքվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ պահանջելու դատարանից վերականգնել Մետրոպոլիտենի` կուտակայինի դեմ պայքարին միանալու համար աշխատանքից ազատված մեքենավարների ոտնահարված իրավունքները:
Մայիսի 3-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկայում կփոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Դեսպանը շուտով կավարտի իր առաքելությունը:
Նրա մեքենան հրկիզվել էր, գյուղապետը լուրջ այրվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Վանաձորում ուժեղ քամու հետեւանքով նախօրեի երեկոյան քաղաքի մի շարք թաղամասերում խոշոր ծառեր են տապալվել:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
Օբաման ավելացրել է, որ փորձագետները ոչ միայն երկկողմ, այլեւ եռակողմ եւ բազմակողմ մակարդակներով աշխատում են բոլոր տարբերակների վրա: «Վստահ ենք, որ փաթեթ է լինելու»,-նշել է ԱՄՆ նախագահը:
57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գերեզմանատանը հանգուցյալ անձի գերեզմանափոսը համագյուղացու հետ փորելու ժամանակ վիճաբանել է մոտեցած տղամարդու հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած երկծայր մետաղյա քլունգով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն մոտեցված տղամարդու գլխի և մարմնի տարբեր մասերին, ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից և նույն օրը մեկ այլ անձի օգնությամբ դին տեղափոխել է Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, սպանված տղամարդու դին նետել ջրանցքը: