Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը:
Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին: Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:
Կանանց զբաղվածության խնդիրը օրակարգային է հատկապես մարզերում:
Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին:
Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության մասնակիցներիցն տեղեկացրեց, որ հետախուզվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է և նրա մասով անջատված գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
«Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
«Հանրապետականը այլեւս իշխանություն չի ունենալու, Էդվարդ Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի»,-խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը. «Նույն կանխատեսումն ինքը անում էր, երբ որ մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը եւ նրա վերաբերմունքն այդպիսին էր, եւ ապացուցվեց, թե նրա խոսքերն ինչ արժեք ունեն»։
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը:
Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Նա կիթառահար էր եւ Հայաստան էր եկել հյուրախաղերի։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղը Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում ելույթ կունենա «Լեռնային Ղարաբաղ․ կարգավորման բանալիները» թեմայով:
Մեկնած օպերատիվ խմբին Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 10-րդ շարքի ջրամբարի մոտ ոմն Աշոտ քարով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Մայիսի 9-ին Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարելիցին նվիրված տոնական շքերթ է անցկացվելու: Մասնակցելու են ռուսական 102 ռազմաբազայի և Գյումրիում տեղակայված զորամասերի ներկայացուցիչները:
ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ:
Մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:
«Ակնհաճո է, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում, Կրեմլը մի կողմ է դրել իր բոլոր դիմակները, բոլոր «լեգենդները»։
Ոչ, մեզանում Ձեր պատկերացրած ինտրիգները չկան։ Մենք հիմա այլ կարևոր գործերով ենք զբաղված։ Մենք ամեն ինչ անում ենք. որպեսզի դիմակայենք դրսի մարտահրավերներին։
««Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի համար անընդունել է ՌԴ դեսպանի այն հայտարարությունը, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»։
«Նա իրոք այն տարիքում չէ, որ նախարար չլինելը ողբերգություն լինի Հրայր Թովմասյանի համար: Չեմ կարծում, որ նա երբևիցե վատ առումով օգտվել է իր նախարար լինելու պաշտոնից»: