
ԲՀԿ-ականները Գաբրիել Ղազարյանին արդեն չեն ճանաչում. ԳԱԼԱ

Այսօր պարզ դարձավ, որ Գաբրիել Ղազարյանը, ով ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Յուրի Վարդանյանի փոխարեն: Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Գաբրիել Ղազարյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է և Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած անձնավորություն է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, սակայն, նշել է, որ Գաբրիել Ղազարյան անունով անձնավորության չի ճանաչում: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ նշել է. «Գաբրիել Ղազարյանը ԲՀԿ կուսակցության անդամ չէ և չի կարող կառավարության անդամ որևէ մեկը լինել ԲՀԿ կուսակցությունից, որովհետև բազմաթիվ անգամներ նշել ենք, որ այս ձևաչափերով կառավարության անդամ մտնողը չենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: