
Ո՞վ էր ճիշտ. 1in.am

Երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ․ Զ․ Սարգսյանը դուրս եկավ ՀԱԿ-ից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե իրենցից ով է ճիշտ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 69 ձայն ունեցող Հանրապետական կուսակցության ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հավաքեց 101 ձայն, իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացավ ընդամենը երեք ձայն «Առաջին լրատվական»-ը Ա․ Սարգսյանից հետաքրքրվել է, թե նա կարո՞ղ է ի մի բերել կամ գնահատել, թե ժամանակը ինչ ցույց տվեց:
«Իմ կարծիքով՝ միգուցե նույնիսկ մարտավարական առումով լավ կլիներ՝ ժամանակը ցույց տար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետև իրենից սպասում ունեցողները, հետևաբար և հիասթափվողները անհամեմատ ավելի շատ են, քան ինձնից, և դա օբյեկտիվ է, որովհետև ինքը Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահը, ում պաշտոնավարման տարիներին ոչ միայն ձեռքբերումներ, այլև ռեալ հաղթանակ ենք ունեցել: Ինքն է եղել Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման առաջնորդը, և ես դա անկեղծորեն ու անվերապահ ընդունել եմ: Իր տեսակետներին և հարցազրույցներին հետևում են հարյուր հազարավորները, իսկ իմ մոտեցումներին՝ անհամեմատ ավելի քիչ: Ես չունեմ էդքան ավանդ և չեմ մեծամտանա այնքան, որ ինձ համեմատեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: