ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Հովհաննիսյանը, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատարանի՝ այսօր հրապարակված դատավճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
«Մենք փորձում ենք պահպանել համաշխարհային պրեմիերաների բոլոր կանոնները, որպեսզի երեխաները զգան իրենց կատարած աշխատանքի բերկրանքն ու հաճույքը: Անկախ նրանից, թե որքան լավ կհաջողվի իրենց մոտ, նրանք կվայելեն այդ օրը, և կլինի գրեթե ամեն ինչ՝ սկսած կարմիր գորգից, վերջացրած՝ ծաղիկներով ու շնորհավորանքներով»,- ասաց ճամբարի կազմակերպիչ-ղեկավար Արևիկ Մուսոյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Մեք ունենք քահանաներ, որ չունեն քարոզելու շնորհ, իսկ հայր սուրբը ունի նաև գործուն միտք: Ես նրա համար չեմ անհանգստանում, այլ՝ ձեզ համար, որ ինքներդ չեք կարողանում, սակայն արգելում եք նրան, ով կարողանում է: Ֆեյսբուքում շատ հոգևորականներ կան, նաև եկեղեցական միության անդամներ, բայց երբ բանը հասնում է լուրջ արտահայտվելուն, բոլորը լռում են: Մեր հոգեւորականների մի մասը միայն իրենց նկարներն են դնում Ֆեյսբուքում և ակնկալում են «հավանումներ» (like) ստանալ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:
Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արցախ ժամանած Արգենտինայի հայկական համայնքի մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիմա եթե այդ միությունը լինի, էլի նորից պետք է այդ ուժեղները դիմեն Հայաստանին: Բացի դիմելուց, Հայաստանում ներդրումներ կլինեն, որը հիմա չկա: Ներդրումային սով է Հայաստանում: Իսկ որևէ երկիր չի կարող զարգանալ առանց ներդրումների:
Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք հասկանանք՝ այս կառավարությունն ի զորու լինելո՞ւ է ինչ-որ մի բան անելու: Բուրգը մի ինստիտուտ է, որը ենթադրում է կայունություն, բայց հասկանալի է, որ ՀՀ-ի բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից` գագաթից: Այսինքն` բուրգ որպես այդպիսին գույություն չունի: Ամբողջ կառավարման համակարգը տեղի է ունենում այդ մեկ կետից, այդ մեկ կետից տեղի ունենալու պարագայում մեծ հնարավորություններ կամ ընդհանրապես հնարավորություններ ընձեռնված չեն որոշում կայացնողներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ:
«Սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետևանքը մենք հետագայում զգալու ենք տնտեսության վրա: Հետագա տարիներին մենք փորձելու ենք այս անհամաչափությունը վերացնել՝ վերանայելով ծրագրերը»:
Երեխաս դաունով հիվանդ է, խոռոչները չկան, ի ծնե էդպես է, ու չգիտեմ ինչ է լինելու: Ոչ մի օգնություն չեմ ստանում, ոչ մի բան, նույնիսկ ակնոցներ, որ նշանակեցին, ասում են անպայման փողով է, դեղորայքը նույնպես, բայց չունենք փող, որ պոլիկլինիկան գնացել եմ, ճվալով վրես դուրս են հանել ինձ, նույնիսկ նպաստի տեղը, որ գնում եմ, ասում են՝ 2-3 ամսվա գումար բեր տուր, որ մենք նպաստդ դասավորենք:
Արցախի բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը սկսվում է Երկրապահ կամավորականի օրով: Երկրապահի օրը հայ ազգի տոնն է: Ես շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին:
Որոնողական աշխատանքները շարունակվում են ու կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ կգտնենք կամ ստույգ տեղեկություն կստանանք:
«Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»:
Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է:
Մայիսի 5-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Մայիսի 5-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Եղվարդի խճուղում` հուշարձանի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս (ավազի մեջ) նռնականման առարկա է հայտնաբերվել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
«Ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականացվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում ենք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:
Մայիսի 5-ին, ժամը 00.05-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին օժանդակ շինության տանիքում:
Շների հոտն ամենուր է` շքամուտքում, վերելակում ու միջանցքում: Իսկ երեխաները շներից սարսափելով` վախենում են դուրս գալ բնակարաններից:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կատարվել են բացառիկ նկարահանումներ, որոնք բացահայտում են մոլորակի մի շարք վայրերի գեղեցկությունը:
Երևանում Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Իրանի 28-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, իր հեշտոցում մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի ՀՀ է ներկրել 23,67 գրամ ընդհանուր քաշով, ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ մաքուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, ընդհանուր 0,43 գրամ քաշով, «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր:
Քիչ քնելը վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Ինչքան շատ եք քնում, այնքան քիչ հոգնածություն եք զգում առավոտյան:
«Մենք հետագայում եւս քայլեր կձեռնարկենք, եթե Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը սպառնալիքի տակ գտնվեն»,-հայտարարել է նա: