27 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:29 04.07.2014 | Մարիխուանա` տաքսու վարորդի «գաղտնարանից»

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վրեժ Մ.-ին` վերջինիս վարած «Բիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:

19:11 04.07.2014 | Կալանավորված պաշտոնյայի կինը դժգոհ է ՀՀ գլխավոր դատախազից. epress.am

Շուրջ 8 ամիս կալանավորված, կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանի հարազատները, ընտանիքի անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ընդունելություն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։
Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանը պատմել է, որ թեև իրենց ընդունել են քաղաքացիների հայցերի ընդունման բաժնում, միևնույն է՝ ինքը շարունակում է հանդիպում պահանջել գլխավոր դատախազի հետ։

18:50 04.07.2014 | Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:30 04.07.2014 | Թալանել էին Նորավանքի եկեղեցու գանձանակը (տեսանյութ)

Թալանել էին Նորավանքի եկեղեցու գանձանակը:

18:16 04.07.2014 | Սահմանադրական փոփոխություններ անելու հասարակական պահանջ չկա

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նունպես համարելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, այսպես հիմնավորեց «նախ չկա հասարակական պահանջ, ապա նաև վստահություն ընտրական ինստիտուտի հանդեպ»:

18:10 04.07.2014 | «Ադրբեջանն իրեն լալկան երեխայի նման է պահում…». ինչի՞ հետևանք է սահմանի լարվածությունը. ԳԱԼԱ

«Հակառակ Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի այդ հոխորտանքներին՝ Ադրբեջանը չունի այն ինքնավստահությունը, որ եթե պատերազմ սկսի, ինքը կհաղթի: Եթե այդ ինքնավստահությունը լիներ, ապա Ադրբեջանը վաղուց սկսել էր այդ պատերազմը և ոչ թե զինադադար կխախտի: Պատերազմ ցանկացողը պատերազմ կսկսի և ոչ թե զինադադարը կխախտի»:

17:51 04.07.2014 | Գումարվել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովը

Լինելով տարբեր երկրների քաղաքացիներ և կրելով նրանց մշակութային առանձնահատկությունները, դուք երբևէ չեք կորցրել ազգային դիմագիծը և տերն եք հայոց ժառանգության: Ասվածի վառ վկայությունը Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումն է՝ իր միասնականությամբ և առանցքով, որի լիարժեք անդամներն եք դուք: Հայի ազգային եկեղեցին է, որ բեկված նշխարքի հետ փոխանցում է նաև քրիստոնեական վեհ արժեքներ՝ միաբան դարձնելով համայն հայությանը և, ի մասնավորի, ձեզ՝ երիտասարդներիդ: Այդ արժեքներն ունենալու շնորհիվ է, որ մեր Տիրոջը պաշտում ենք հայի պես ու հայի տեսակով:

17:30 04.07.2014 | «Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը 30 կգ-ով նիհարել է. shamshyan.com

«Բնականաբար, խղճում եմ: Գիտե՞ք, քանի անգամ եմ զանգել ու ասել, որ հանդիպենք, խոսենք, որ նման իրավիճակի գործը չհասներ, բայց անընդհատ հետաձգում էր հանդիպումը»:

17:26 04.07.2014 | Դժբախտ դեպք՝ Գողթ գյուղում. քաղաքացի է ընկել ձորը և մահացել

Հուլիսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղում քաղաքացի է ընկել ձորը և մահացել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

17:25 04.07.2014 | «Ժառանգությունը»՝ ԱԱԾ աշխատակիցների արարքի մասին

«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:

17:21 04.07.2014 | Քերված փողոցներ: Ո՞ւր են կարմիր գծերը

Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի մատակարարելուց, կա մի խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղերը փաստորեն տվյալ ծառայությունը չեն մատուցում, և այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները փաստորեն չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե այդ վճարները տեղափոխվե՞ն, երբ սկսի գործել, մասնավորապես Զաքյան փողոցի գծանշված ավտոկայանատեղին:

17:09 04.07.2014 | Սննդի անվտանգության ծառայությունը՝ «Ապարան» խմելու ջրի մասին

Համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի փորձարկման 03.07.2014թ. արձանագրությունների` «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է 2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով նախատեսված պահանջներին:

17:00 04.07.2014 | Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի համար կարևոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն…asekose.am

Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը: Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Իսկ որպես ներքին ամենահրատապ խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:

16:51 04.07.2014 | Որևէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել. Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանը հարցաքննվեց. news.am

«Պապան չի ասել, որ մեքենան անսարք է, առանց մեզ ասելու կանգնել է, չհասցրեցինք էլ ասել՝ ինչի՞ ենք կանգնել: Մեքենայի կողային հայելիներն էլ տեղում են եղել։ Որեւէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել»:

16:26 04.07.2014 | Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:

16:22 04.07.2014 | Կադրային փոփոխություններ ՀՀ զինվորական դատախազությունում

Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:

16:21 04.07.2014 | Սերժ Սարգսյանը պարգևատրել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, Վարդգես Լենդրուշի Մարգարյանին, զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Հայկազ Յուրիկի Ղազարյանին:

15:40 04.07.2014 | Եթե Ադրբեջանին ջուր է պետք, պետք է ընդունի ԼՂՀ առաջարկը. Դ. Բաբայան

ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահ է` Ադրբեջանը ո´չ թե ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հարցը լուծել և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ջուր ստանալ ու տրամադրել դրա կարիքը ունեցող իր քաղաքացիներին, այլ՝ շահարկել հարցը։

15:39 04.07.2014 | Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել. «Ազատություն»

Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։

15:29 04.07.2014 | Վարդան Պետրոսյանը հարցեր ուղղեց վթարից տուժած Արթուր Հակոբյանին. «Փաստինֆո»

«Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ: էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- ըստ «Փաստինֆոյի»՝ հարց ուղղեց մեղադրյալը, ինչին տուժողը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:

15:25 04.07.2014 | Ռոզա Ծառուկյանը` Կովկասյան գորշի և Դեղին մեղվի մասին (տեսանյութ). «Ա1+»

«Հայաստանի ունիկալ ցեղատեսակները` Կովկասյան գորշը և Դեղին մեղուն գերազանցում են աշխարհի բոլոր մեղվատեսակներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ռոզա Ծառուկյանը։

15:10 04.07.2014 | Ինչ խնդիրներից է պետք խուսափել ամռանը

Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ:

14:40 04.07.2014 | Արշակ Սադոյան. «Էս երկրում ոչ մի բան չի էժանանո՞ւմ»

«Մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողոնը, որ պիտի ծառայի պետությանը, բնակիչների շահերին, իրականում լրիվ հակառակ գորընթացն է տանում: Այս հանձնաժողովն իր նաղաձեռնությամբ սակագներ է թանկացնում, բայց որ խաբելով է դա անում՝ արդեն անընդունելի է»,-լրագորղների հետ այսօր հանդիպան ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

14:34 04.07.2014 | Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի հանդիպումը Ժնևում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ ու թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն տիկին Փոլա Տեր-Մաթոյանը:

14:20 04.07.2014 | «Արկղի մեջ գտնվող երեխայիս ոստիկանները թողել էին նախագահականի դիմաց, ամուսինս ոտաբոբիկ էր մնացել՝ Պուտինի պատվին». գործը դատարանում է. ԳԱԼԱ

«Դեկտեմբերի 1-ին անընդհատ գալիս էին ոստիկանները մեզ ասում՝ ամոթ է, ելեք, ի վերջո Պուտինն է գալիս, ես էլ ասի՝ եթե Պուտինը ձեր պապան է, ապա ինձ համար ոչինչ է, դրա համար չենք պատրաստվում հեռանալ: Ոստիկաններին ասացինք, որ մի քանի օր շարունակ էդ ցրտին երեխաներիս հետ գիշերեցինք նախագահի դռան դեմը, ինչի պետք է լքենք, ինչ է մի հատ Պուտին է գալիս, ասին դե կտեսնեք ինչ է լինելու ու գնացին: Լուսադեմին քաղաքացիական հագուստով մի մեծ խումբ մարդիկ՝ ոստիկաններ գնում-գալիս էին, նայում դեմքիս, ծիծաղում, իսկ 6 :15 եկան կանգնան գլխներիս: Բռնի ուժով ամուսնուս մի մեքենայով տարան, գրկած հետո եկան ինձ մի ուրիշ ավտոյով տարան, հարցրեցի բա երեխեքս, ասին երեխեքիդ էլ կբերեն»:

14:12 04.07.2014 | Սեյրան Օհանյանը Աստանայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

14:10 04.07.2014 | Միքայել Մելքումյանի պաշտոնական 6 առաջարկները Ռոբերտ Նազարյանին

Պատգամավորի 3-րդ առաջարկն այն է, որ պետք է անպայման դիտարկել արտադող կայանների ամորտիզացիան՝ մաշվածքը և շահութաբերությունը. «Եթե ես վերցնեմ միայն Որոտանի 3 հիդրոէլեկտրոկայանների ամբողջական մաշվածքը, մենք այստեղ ունենք շուրջ 4.4 միլիրադ դրամի ամորտիզացիա և 1.1 միլիարդ դրամի շահույթ:
Շատ տարօրինակ կերպով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը աշխատում են 0 տոկոս շահութաբերությամբ: Այս ի՞նչ ներդրումային ծրագիր է հաստատում հանձնաժողովը, որտեղ տնտեսվարող սույեկտը ունի 0 տոկոս շահութաբերություն»,- նկատեց պատգամավորը:

14:05 04.07.2014 | 3-ամյա Հայկը ավտովթարի պատճառով կորցրել է ամեն ինչ. Նրան օգնություն է պետք. Aysor.am

«Ես ինքս ֆիզիոթերապևտ եմ, անում եմ դրա հետ կապված հարցերը, բայց ինձ հարկավոր է նաև լոգոպեդի ծառայությունը՝ մեկ հանդիպումը՝ 3000 դրամ, որին դեռևս գումարի պատճառով չեմ տարել, դեղորայքային բուժում ենք ստանում, աջ կոնքի հոդը տեղաշարժված է, սեպտեմբերին պարզ կլինի՝ վիրահատում են, թե ոչ: Անցյալ տարի գլխի հեմատոմաները հեռացվեցին, բայց հիմա ունի կիստաներ և հիդրոցեֆալիա: Դեռևս դեղորայքով պայքարում ենք, որ հետագայում հիդրոցեֆալիան պատճառ չդառնա, որ շունտավորում անեն»

13:42 04.07.2014 | Սերժ Սարգսյանը կմեկնի Հարավային Ամերիկա

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:

13:34 04.07.2014 | Բնակարանում մոտ 3 կգ սնդիկ է հայտաբերվել

Հուլիսի 4-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76 շենքի 16-րդ բնակարանում հայտաբերվել է սնդիկ՝ 0,5լ տարողությամբ շշի մեջ լցված (մոտ 3 կգ):

  • Page 1472 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1467
  • 1468
  • 1469
  • 1470
  • 1471
  • 1472
  • 1473
  • 1474
  • 1475
  • 1476
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը