Ակտիվիստ Հայկ Բիանջյանը հիասթափված է, լքում է երկիրը (տեսանյութ). 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ
– Հայկ, այսօր Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում էիք կատարել, որ Հայաստանում այլևս անիմաստ է մնալը: Հնարավո՞ր է՝ վերջին շրջանում Աֆրիկյանների տան համար մղվող պայքարը, որ անարդյունք եղավ, հիասթափեցրեց Ձեզ, թե՞ ավելի վաղ է սկսվել հիասթափությունը:
– Ավելի վաղ կար այդ հիասթափությունը, բայց ես կարծում եմ՝ գոնե այդ շենքը կարող էինք պահպանել, և դրանով մեր փոքր լուման կունենայինք մեր քաղաքի պատմության պահպանման հարցում, բայց, ցավոք սրտի, նույնիսկ այդ շենքը չկարողացանք պահպանել, շենքը շատ ցինիկ ձևով քանդվեց: Առհասարակ հասկանում ես, որ արժեքներն են կորել, որոնց համար կարող ես մնալ, պայքարել, մարդկանց մտածելակերպն է փոխվել:
Համատարած անտարբերություն է այս քաղաքում, և ես ինձ չափազանց միայնակ եմ զգում: Չնայած կան ընկերներ, հարազատներ, բայց բոլորի մոտ էլ, կարծում եմ, մարդկանց մոտ մեծ հիասթափություն, ապատիա կա:
Ցավոք սրտի, ակցիաներում գլխաքանակով է ամեն ինչ որոշվում, եթե քսան հոգի մարդ է հավաքվում, երկու հարյուր ոստիկան են բերում, և հարցը լուծվում է ուժով: Փաստաթուղթ ես բերում, որ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել քանդել՝ կոպեկ չարժե, փաստաթուղթ ես բերում, որ Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել՝ ոչ մեկին դա պետք չէ:
Ոստիկանին ցույց ես տալիս փաստաթուղթ, որ չի կարելի ապամոնտաժել, ինքն ասում է՝ զանգ չեմ ստացել: Այսինքն՝ զանգերով են Հայաստանում հարցեր լուծվում, ոչ թե օրենքով: Հասկանում ես, որ այս երկրում ապրելը վտանգավոր է դարձել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: