11 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:37 04.09.2014 | Դոլարը՝ 409.5 դրամ

Սեպտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:

18:19 04.09.2014 | ԱՄՆ դեսպանատուն. Սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի

2014թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չի ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

18:10 04.09.2014 | Ով է «Վանաձոր-Քիմպրոմի» սեփականատերը. անունը հայտնի է

Հիմա ուրիշ գործ չունե՞ն, գալիս են, էստեղ հավաքվում են, բամբասում են… Սովորել են ցույցերի ձեւը: Ցույց անող են, թող գնան Երեւան ցույց անեն: Հավաքվածների մեծ մասը աշխատանքի մեջ է: Ամեն ցույցից հետո գալու են, ասեն՝ խնդրում ենք էս մի բանն անենք, էն մի բանն անենք: Խնդրելով են գալու, հիմա ցույց են անում, բողոքում են: Ուզում են հնչեցնեն…

17:58 04.09.2014 | Քեթրին Լիչ. Հայաստանի ավանդն ISAF-ում ավելին է, քան ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներինը

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը նվիրված է 24 երկրների հարաբերություններին, որոնք ISAF-ի մաս էին կազմում՝ մեր ամենաարժեքավոր գործընկերներին: Հայաստանը մեկն է դրանցից` լինելով ՀԱՊԿ անդամ՝ այն աննախադեպ կերպով մասնակցում էր նաև Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին՝ վերջին 10 տարում:

17:30 04.09.2014 | Ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 4-ին, 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

17:19 04.09.2014 | «Դ!եմ եմ»-ի անդամը՝ վարչապետի արձագանքի մասին. «Այն դասախոսները, որոնք համատեղությամբ չեն աշխատում, նրանց հարցը չի՞ լուծվելու»

«Երիտասարդ դասախոսները հենց իրենք էին բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին, որն այսօր արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում: Կարծես թե որոշ հարցերի փորձում են լուծում տալ, իհարկե, դա չի ծածկի բոլոր հարցերը, որոնք ունի այս խնդրահարույց օրենքը, սակայն ամեն դեպքում այս պահին արձագանքն այդպիսին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» թիմի անդամ Մանե […]

17:11 04.09.2014 | Դպրոցի տարածքը տրվել է «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին

«Քիչ չեն դեպքերը, երբ ներդրողները մեծ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում, դիմում են ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- հավելել է վարչապետը:

16:49 04.09.2014 | Հաստատվել է քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը

Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:

16:37 04.09.2014 | Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

անդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրության նպատակով մասնագիտական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության հարցը՝ միաժամանակ նշելով քրեական գործերը հանձնաժողովի գնահատականին հանձնելու իրենց պատրաստակամության մասին:

16:27 04.09.2014 | Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

«Արթուր Օսիկյանը երկրում հայտնի իրավաբան է, մեծ փորձառությամբ պետական ծառայող, ով աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում, Կառավարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, դատախազական համակարգում և վերջին մի քանի տարիներին բավականին լուրջ գործունեություն է իրականացրել Ոստիկանությունում: Վստահ եմ՝ այն ամբողջ ներուժն ու փորձառությունը, որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառի երկրի կարևորագույն հատուկ ծառայությունում՝ քրեակատարողական համակարգում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

16:16 04.09.2014 | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդգար Փիրումյանն ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

15:51 04.09.2014 | «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:

15:50 04.09.2014 | Քրեական գործ` խարդախության դեպքի առթիվ

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

15:34 04.09.2014 | Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել

Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:

15:22 04.09.2014 | Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երիտասարդ դասախոսների կողմից բարձրացված կուտակային խնդրին

«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»

14:49 04.09.2014 | Սեռական առողջության օրն է

Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:

14:37 04.09.2014 | «ՄՀՀ-ն Պաշտպանության նախարարությանը հանձնելն ապօրինի է եղել»

ՄՀՀ-ի մամուլի ու հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են նաև Արդարադատության նախարարությանը՝ պնդելով, որ ԴԱՀԿ-ն իրավասու չէ նման գործողություններ կատարել, այն չի համապատասխանում օրենքի պահանջներին և այլն: Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարից պատասխան են ստացել, թե «իմ օրոք չի դա այդպես ստացվել»: «Շատ տարօրինակ է ստացվում նախարարի պատասխանը, մի տեսակ ստացվում է, որ պետք է նախկին նախարարին հետ բերենք, որ փոխի, սա ինձ համար ուղղակի տրամաբանությունից դուրս պատասխան է: Մենք չունենք արդարություն, բայց ունենք Արդրադատության նախարարություն, սա մեզ փակուղի է մտցնում: Այս բոլոր գործերը հերթով գնալու է Եվրոդատարան»:

14:01 04.09.2014 | «Պաշտպանության նախարարությունը Բաքուն Մարզահամերգային համալիրի հետ է շփոթել»

«Շատ խորը հիմքեր ունեմ, որ ալան-թալան էլ է կատարվում: Էլ չասեմ, թե այս ընթացքում ինչի են վերածել ՄՀՀ-ն: Այնտեղ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, մոռանալով իրենց համազգեստը երևի թե, սարքել էին կերուխումի, ինչ-որ հավաքույթի վայր: Այնտեղ ամենուր կտենայիք արևածաղկի սերմերի մնացորդներ, «ֆասթ-ֆուդի» ամենատարբեր պակետները թափված ամեն տեղ: Մի խոսքով՝ աղբանոց են վերածել: Այսինքն՝ խոսքը գնում է տարրական կուլտուրայի բացակայության մասին»:

13:57 04.09.2014 | Գագիկ Ծառուկյան. Երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:

13:50 04.09.2014 | Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

13:12 04.09.2014 | Բրոնիսլավ Կոմորովսկի. Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարևանի նկատմամբ

«Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:

13:00 04.09.2014 | «Ի՞նչ է, ձեր ախորժակն ուտելի՞ս է բացվում». Ագրարային համալսարանի պրոռեկտորը՝ ՕԵԿ-ականներին

«Իրենք (ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանը,- խմբ.) բողոքել էին, որ մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, մեկը՝ գլխի, բայց պարզվեց, որ պարոն Մարգարյանը 7 տարի է ունեցել ողնաշարի ցավեր, խնդիրներ, իսկ տիկին Բիշարյանը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»:

12:40 04.09.2014 | Լարված իրավիճակ Արարատի մարզի Այգեստան գյուղում. գյուղացիները պատրաստվում են «դույլերով, եղաններով ու գերանդիներով գրոհել» կառավարության շենքը. shamshyan.com

Գյուղացիներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ ջրօգտագործման պատասխանատուներն ամեն անգամ գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ են դրել», թե՝ վաղը կլուծվի այդ խնդիրը և իրենք ոռոգման ջրի խնդիր այլևս չեն ունենա, սակայն նրանց խոսքը ոչ մի հավատ էլ չի ներշնչում գյուղացիներին, քանի որ ամեն անգամ պատասխանատուները, այդ թվում՝ Արարատի մարզպետարանի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարության չինովնիկները «օդ են կրակում»:

12:34 04.09.2014 | Կորել է քաղաքացի. որոնումները դեռ արդյունք չեն տվել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ը (ծնվ.1954թ.) առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:

12:26 04.09.2014 | Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. yerkir.am

Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար չորսուկես տարի էր պահանջել:

12:16 04.09.2014 | 5-օրյա արձակուրդից հետո զինծառայողները վերադարձել են զորամասեր

Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը:

11:55 04.09.2014 | Արտաշատում ՌԴ զորամասի զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտների. shamshyan.com

Ժամը 00:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հակոբ Թովմասյանը Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 4 հասցեի մոտ իր վարած Վազ 2106 մակնիշի 24 ՕՏ 658 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Թառոյանին և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Վարդանյանին:

11:42 04.09.2014 | Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձևը

Իր տնտեսական հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Կալիֆորնիայի քվեարկությունը ցույց է տալիս, որ Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է, քանի որ այս ժողովրդավարական պետությունը այլևս չի կարող կցվել Ադրբեջանին, որը մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունների կողմից համարվում է բռնատիրական:

11:40 04.09.2014 | Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած (տեսանյութ)

Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած:

10:57 04.09.2014 | Նուռնուսում արձագանքել են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում ստացված դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը 2014թ. հունիսի 23-ին հարուցել է վարչական վարույթ։

  • Page 1374 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1369
  • 1370
  • 1371
  • 1372
  • 1373
  • 1374
  • 1375
  • 1376
  • 1377
  • 1378
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը