
Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. yerkir.am

yerkir.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը:
Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար չորսուկես տարի էր պահանջել:
Մանրամասները` yerkir.am կայքում: