10 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:00 05.09.2014 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

15:31 05.09.2014 | Որ քաղաքական ուժերը կսատարեն Ռոբերտ Քոչարյանին

««Բարգավաճ Հայաստանն» իր համակրությունները չի թաքցնում երկրորդ նախագահի հանդեպ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» չի թաքցնում Ռ.Քոչարյանի հանդեպ իր համակրությունը, «Ժառանգությունն» այս հարցում չկողմնորոշված է, «Հայ ազգային կոնգրեսն» էլ իր զզվանքը չի թաքցնում: Չնայած, ՀԱԿ-ի մոտ սիրելն ու զզվելը շատ հարաբերական են՝ ըստ քաղաքական ցիկլի կարող է փոխվել: Շատ մարդիկ կային, որոնցից իրենք զզվում էին, իսկ հիմա նույն հարթակի վրա են»,- նկատում է Սուրեն Սուրենյանցը:

15:26 05.09.2014 | Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկանցի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ:

15:23 05.09.2014 | Հայաստան կայցելի Ավստրիայի արտաքին գործերի նախարարը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

15:15 05.09.2014 | Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:

15:08 05.09.2014 | Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. Վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Հարություն Գրիգորյանը նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Հոդվածում նաև ընգծվում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման և հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելության ապահովման անհրաժեշտությունը։

14:44 05.09.2014 | «Մենք ունենք իշխանություն և ընդդիմություն, որը Կրեմլի պատերի տակ սպասում է Պուտինի պահակի բարեհաճ ժպիտին»

Երկրորդ մանկական խաղը, որին ականատես է Սուրենյանցը՝ կոչվում է 12 պահանջ. «Այս 2 խաղերն էլ որևէ առնչություն չունեն հասարակության իրական խնդրիների հետ: Ինչքան մոտենում է հոկտեմբեր ամիսը, այնքան իշխանությունն է քիչ խոսում սահմանադրական փոփոխություններից, և որքան մոտենում էր սեպտեմբերի 30-ը՝ այնքան հայտնի քառյակն էր քիչ խոսում՝ ինչ գործողություններ են անելու: Երկուսի մոտ էլ տհաճություն կա, որ արձակուրդները վերջացան: Նման իրավիճակում մեր քաղաքական համակարգից շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ»,- ասում է նա:

14:37 05.09.2014 | Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր

Հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ փորձեր: Ընդհանուր առմամբ Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:

14:34 05.09.2014 | Հովիկ Աբրահամյան. Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը

«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

14:30 05.09.2014 | Հովիկ Աբրահամյան. Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է

Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Նախարարության բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է:

14:28 05.09.2014 | Կարեն Կարապետյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:

14:15 05.09.2014 | Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:

14:11 05.09.2014 | «Ս. Սարգսյանի հարցազրույցից երևաց՝ Հայաստանում հասկացել են, որ Եվրասիական տնտեսական միությունում առանձնապես մեծ հեռանկար չկա»

Քաղաքագետի համար ամենասարսափելին այն է, որ Մաքսային միության անդամագրվելուց հետո հնարավոր է «երկրում սովետիզացիայի ռեստավրացիան»՝ որպես քաղաքական մշակույթ. «Մարդու իրավունքների սահմանափակումներ, ազատությունների սահմանափակումներ, պատահական չէ, որ Ռուսաստանի դեսպանն արդեն հուշումներ է անում»,- ասաց նա:

14:02 05.09.2014 | Ականի պայթյունից վիրավորված 4 երեխաների հոր ոտքն անդամահատել են. shamshyan.com

Վարդան Ավագյանը 4 անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը նոր է վերադարձել ծառայությունից, մյուսը ծառայում է, իսկ երկուսը անչափահաս են:

13:48 05.09.2014 | Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն եռանդագին պաշտպանում է Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ջանքերը. «Արմենպրես»

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում է Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երևան և Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

13:41 05.09.2014 | Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր

Վազգեն Մանուկյանը բուհերի խնդիրների հետ մեկտեղ առաջարկել է քննարկել նաև դպրոցներում առկա խնդիրները՝ իրավիճակի ներկայացման հարցը հանձնարարելով Կարինե Թումանյանին:

13:25 05.09.2014 | «Այս համակարգը կեղեքման համակարգ է, այն պետք է պարալիզացնել». «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետևանք ունեն այդ տեսախցիկներն ու արագաչափերը վթարների ավելացման և վիրավորների քանակի ավելացման գործում: Այս տվյալները ցույց են տալիս, որ մեքենայով շրջող ոստիկանը շատ ավելի մեծ դեր ունի որպես զսպման մեխանիզմ, քան այդ արագաչափերը, որոնք ընդամենը մեր գրպաններից գումարի կորզման մեխանիզմներ են»:

13:12 05.09.2014 | Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին. Անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է

Մի՞թե այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին:

13:10 05.09.2014 | Արտահանվել է 1630 տոննա դեղձ. գերակշիռ մասն իրականացվել է դեպի ՌԴ

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:

13:04 05.09.2014 | Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում:

12:52 05.09.2014 | Գագիկ Ծառուկյանը Չինաստանում հանդիպել է գործարարների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահը հանդիպել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների հետ:

12:45 05.09.2014 | Դեսպան Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում

Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր […]

12:39 05.09.2014 | «Սպասվում է մեծ բախում, որում դերակատարություն են ունենալու ոչ միայն քառյակը, այլև երկրորդ նախագահն ու օլիգարխիան». Նարեկ Գալստյան

«Փաստ է, որ Քոչարյանը վերադառնալու է, փաստ է նաև այն, որ այդ վերադարձի արդյունքում մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ 10 տարվա լռությունից հետո, լավ կամ վատ, նա ժողովրդին հաշվետվություն ներկայացրեց»:

12:32 05.09.2014 | Ծնվել է Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի որդին. ESem.am

ESem.am-ն առաջինը հայտնեց իր ընթերցողներին, որ նախորդ տարվա սեպտեմբերին ամուսնացած դերասաններ Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի ընտանիքում համալրում է սպասվում:)

12:06 05.09.2014 | Փոխվարչապետը ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:

11:54 05.09.2014 | Հրազդան քաղաքում կնոջ դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարերում հովիվները նկատել են գետնին ընկած քաղաքացու (տարեց կին):

11:41 05.09.2014 | Բուժում Գերմանիայում. Ուրոլոգիական կլինիկա (տեսանյութ)

Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան համարվում է երիկամների վիրաբուժության առաջատար կենտրոններից մեկը Եվրոպայում, հատկապես ուռուցքների վիրահատությունների բնագավառում՝ բուն օրգանների պահպանմամբ: Զբաղվում են նաև ամորձիների ուռուցքների բուժմամբ:

11:37 05.09.2014 | Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:

10:54 05.09.2014 | Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում. shamshyan.com

Ողջ մթերքը սկսել է փչանալ, իսկ վարորդները՝ վրդովված են, քանի որ, ըստ Հովիկ Ի.-ի հավաստման, դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող բոլոր մարդատար ավտոմեքենաներին թույլատրել են հատել վրաց-ռուսական սահմանը, իսկ մթերքով բարձված բեռնատարներին՝ ոչ:

10:51 05.09.2014 | Վերացվել է «Արմեն Սուքիասյան» Ա/Ձ-ի «Լոռի» պանրի արտադրության արգելանքը

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:

  • Page 1372 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1367
  • 1368
  • 1369
  • 1370
  • 1371
  • 1372
  • 1373
  • 1374
  • 1375
  • 1376
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը