Բաժիններ՝

5-օրյա արձակուրդից հետո զինծառայողները վերադարձել են զորամասեր

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև համաձայնությամբ՝ Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում:

Սա նմանատիպ երկրորդ ակցիան էր, որում այս անգամ ընդգրվել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները:

Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը:

Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաև վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում:

Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողները կրկին շնորհակալություն են հայտնել զավակներին տեսնելու անակնկալ հնարավորության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930