28 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:01 01.10.2014 | Երևանում ավտովթար է տեղի ունեցել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

00:51 01.10.2014 | Լուրջ հարաբերությունների հաստատման համար համացանցը լավագույն միջոցը չէ. հետազոտություն

Իրական կյանքում ծանոթացած զույգերի շրջանում ամուսնալուծությունների ցուցանիշը կազմում է 2%, իսկ համացանցի միջոցով ծանոթացած զույգերի շրջանում՝ 8%:

00:31 01.10.2014 | Հինգերորդ հարկում կառուցված շինության ծանրությունից չորրորդ հարկի պատշգամբի հենասյուները ճկվել են

Երևանի Վրացական փողոցի թիվ 21/1 շենքի 12-րդ բնակարանի (4-րդ հարկ) պատշգամբը 5-րդ հարկում (թիվ 15 բնակարան) կառուցված շինության ծանրությունից ճկվել է, կա փլուզվելու վտանգ:

23:30 30.09.2014 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

23:17 30.09.2014 | Երևանի Սարալանջ փողոցում Լ. Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ:

22:50 30.09.2014 | Բռնվեց դիտահորի կափարիչ գողանալիս

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 24 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին, որի մոտ եղել է դիտահորի կափարիչ:

22:06 30.09.2014 | Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի նախագահի, տրվել է պետական ընթրիք

Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել և շարունակում է մնալ շատ կարևոր գործընկեր:

21:52 30.09.2014 | Արարատի մարզում 21-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ վերջինս հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Ժամը 20․20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ 21֊ամյա Հարություն Հարությունյանը Այգեվան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։

21:30 30.09.2014 | Զգուշացեք, խարդախություն է. հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել

Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:

21:10 30.09.2014 | Փոքր համայնքի մեծ խնդիրները (տեսանյութ)

Ըստ ընկերության ուղևորափոխադրումների իրականացման բաժնի պատասխանատուի, սովորաբար միջհամայնքային կայարանները կամ փոքրիկ կիսակայարանները փակվում են, եթե տվյալ հատվածներում չեն արդարացվում գնացքների կայանումները:

20:33 30.09.2014 | Առաքել Մովսիսյանը՝ հաճախ հայհոյելու մասին. հո ներսս չե՞մ պահելու, ինֆակտը խփի, 4 հատ երեխա ունեմ. shamshyan.com

«Հո մեջս չե՞մ պահելու, ինֆարկտը խփի. չորս հատ երեխա ունեմ»,- այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու հաճախ հայհոյանքները չի զսպում: Հատկապես ԱԺ-ում հաճախ է սիրում կրկնել «դավայ, ս…», «հայվան» եւ այլ արտահայտությունները:

19:50 30.09.2014 | Տարիներ շարունակ՝ առանց խմելու ջրի (տեսանյութ)

Ալավերդու Խուդյակով թաղամասի առանձնատներում տարիներ շարունակ խմելու ջուր չեն ստանում: Առանձնատների բնակիչները ջուրը դույլերով բերում են բազմաբնակարան շենքերի բնակիչներից:

19:09 30.09.2014 | «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր

Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:

18:32 30.09.2014 | «Ամեն տարի 1 միլիոն 200 հազար դոլար գումար է ծախսվում համալիրը պահպանելու համար, մեր պետական բյուջեում այդքան գումար կա՞, որ այն պահպանեն»

«Գույքը, որը 5 մլրդ դրամից ավելի արժեք ունի, համալիրին չի պատկանում, բայց մարդիկ օգտագործում են: Այդ գույքը միայն մեր ՓԲԸ-ը չի պատկանում, այլ տարբեր կազմակերպությունների, որոնց թիվը հասնում է 12-ի: Չեն ճշտել, թե ինչն է իրենցը, ինչը` ոչ: Այդ կազմակերպությունները վարձակալել էին, գույք ունեին այնտեղ, եկան այդ մարդկանց դուրս հանեցին, հիմա էլ նրանց գույքն օգտագործում են: Լավ, մենք սնանկ ենք, մեր գույքը բռնագրավեցին, բա այս կազմակերպությունների գույքի հարցն ինչպես պետք է լուծվի: Կամ մենք սնանկ էինք` չէինք կարող աշխատողներին վճարել, իսկ վարչապետն ասաց` կվճարեն, բայց մինչև հիմա ոչ մի աշխատողի չեն վճարել»,- ասաց նա:

18:09 30.09.2014 | Վարչապետը ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին:

17:58 30.09.2014 | Ռուբեն Գևորգյան. Այսօր շատերդ հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն

Իշխանությունները անկախության օրվա նախաշեմին ոչ միայն Երդվյալ ազատամարտիկների միությանը համագումար անցկացնելու տեղ չհատկացրեցին, այլ բացարձակ անհարգալից վերաբերմունք դրսևորեցին համագումարին ներկա գտնված 1700 պատվիրակ հանդիսացող 1-ին գծում կռված ազատամարտիկների նկատմամբ:
Ինչ արած՝ ամեն ինչ պարզ է, երկիրը դուրս է եկել իր զորության ուղղուց և կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղքականությունից է:

17:50 30.09.2014 | Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 3-4-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին վայրերում` մառախուղ:

17:30 30.09.2014 | Ոստիկանը կանխել է գողությունը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներից մեկն աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է, որ մի տղամարդ Գյումրիի Պ. Սևակի 13-րդ փողոցի թիվ 6 շենքի դիմացից գողանում է դիտահորի երկաթյա կափարիչը:

17:16 30.09.2014 | Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է կրակոցների հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com

Ոստիկանները հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների հետքեր

17:10 30.09.2014 | Ավարտվել է գողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Նույն եղանակով Ռազմիկ Կարապետյանը` ընկերոջ Գոռ Աթաբեկյանի հետ, 2014 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Չարենցավան քաղաքից խմբով ևս 6 անգամ կատարել են ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ:

17:10 30.09.2014 | Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հունաստանի նախագահի հետ

Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:

17:02 30.09.2014 | 10 օրից կարող է փակեն Սյունիքի մարզպետարանի դռները, չթողնեն, որ Սուրեն Խաչատրյանն աշխատանքի գնա. 1in.am

«Այսօր դրեցին նշանակեցին, հաջորդ օրը բերեցին: Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական դաշտի բացակայության արդյունք է, որ իսկապես դժգոհողների թիվն ավելին էր, բայց չկարողացան կազմակերպել: Իմ ունեցած տեղեկություններով՝ որպես ՀԿ-ի նախագահի դիմել են, առնվազն ՀԿ -ների մակարդակով պատրաստվում են եթե ոչ բողոքի ակցիա, ապա թեկուզ գրավոր բողոքի արտահայտելու ինչ-որ մի ձև գտնել: Ինձ, համենայն դեպս, դիմել են, ես իմ համաձայնությունը տվել եմ, այսօր կամ վաղը տեքստը պատրաստ կլինի, տեքստում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նախագահի և կառավարության որոշմանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերանշանակելու կապակցությամբ»,- հավելել է նա:

16:51 30.09.2014 | Առողջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն

«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:

16:38 30.09.2014 | Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը դադարեցվելու է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:

16:35 30.09.2014 | Կորյուն Գրիգորյանի պատասխանը Արծրուն Հովհաննիսյանին. «Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս»

«Այս փաստաթուղթը վերցրել ենք Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ծառայությունից: Փաստաթղթում նունիսկ նշված չէ մարզահամերգային համալիր, այլ` մարզահամալիր: Արծրուն Հովհաննիսյանն իմ նախորդ ասուլիսից հետո ասաց, որ չի պատասխանում սադրանքներին: Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս: Ուղղակի շատ մեծ աշխատանք է տարվում` մեզ լռեցնելու»,- պարզաբանեց նա:

16:35 30.09.2014 | Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ:

16:27 30.09.2014 | Նախագիծ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:

16:18 30.09.2014 | Հայտարարություն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանման վերաբերյալ

Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը: Պետական կառույցների նկատմամբ հանրության վստահության բացակայության պայմաններում` սա է արդար և թափանցիկ գործելաոճի հրամայականը:

16:15 30.09.2014 | Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

«Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելություն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ»:

16:00 30.09.2014 | Ոստիկանները գյումրեցի վաճառականներին սպառնալիքներով ստիպում են չմասնակցել եռյակի հանրահավաքին. iLur.am

Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:

  • Page 1328 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1323
  • 1324
  • 1325
  • 1326
  • 1327
  • 1328
  • 1329
  • 1330
  • 1331
  • 1332
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը