
Ծառուկյանը մեծ կռվի է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու է՝ լինեն դրանք հերթական, կամ՝ արտահերթ:
Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» և «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել:
Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս խոստացավ մեր լուրը ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ ոչինչ չասաց:
Ամբողջութամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա հաարում։