18 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:02 30.09.2014 | 10 օրից կարող է փակեն Սյունիքի մարզպետարանի դռները, չթողնեն, որ Սուրեն Խաչատրյանն աշխատանքի գնա. 1in.am

«Այսօր դրեցին նշանակեցին, հաջորդ օրը բերեցին: Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական դաշտի բացակայության արդյունք է, որ իսկապես դժգոհողների թիվն ավելին էր, բայց չկարողացան կազմակերպել: Իմ ունեցած տեղեկություններով՝ որպես ՀԿ-ի նախագահի դիմել են, առնվազն ՀԿ -ների մակարդակով պատրաստվում են եթե ոչ բողոքի ակցիա, ապա թեկուզ գրավոր բողոքի արտահայտելու ինչ-որ մի ձև գտնել: Ինձ, համենայն դեպս, դիմել են, ես իմ համաձայնությունը տվել եմ, այսօր կամ վաղը տեքստը պատրաստ կլինի, տեքստում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նախագահի և կառավարության որոշմանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերանշանակելու կապակցությամբ»,- հավելել է նա:

16:51 30.09.2014 | Առողջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն

«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:

16:38 30.09.2014 | Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը դադարեցվելու է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:

16:35 30.09.2014 | Կորյուն Գրիգորյանի պատասխանը Արծրուն Հովհաննիսյանին. «Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս»

«Այս փաստաթուղթը վերցրել ենք Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ծառայությունից: Փաստաթղթում նունիսկ նշված չէ մարզահամերգային համալիր, այլ` մարզահամալիր: Արծրուն Հովհաննիսյանն իմ նախորդ ասուլիսից հետո ասաց, որ չի պատասխանում սադրանքներին: Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս: Ուղղակի շատ մեծ աշխատանք է տարվում` մեզ լռեցնելու»,- պարզաբանեց նա:

16:35 30.09.2014 | Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ:

16:27 30.09.2014 | Նախագիծ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:

16:18 30.09.2014 | Հայտարարություն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանման վերաբերյալ

Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը: Պետական կառույցների նկատմամբ հանրության վստահության բացակայության պայմաններում` սա է արդար և թափանցիկ գործելաոճի հրամայականը:

16:15 30.09.2014 | Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

«Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելություն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ»:

16:00 30.09.2014 | Ոստիկանները գյումրեցի վաճառականներին սպառնալիքներով ստիպում են չմասնակցել եռյակի հանրահավաքին. iLur.am

Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:

15:30 30.09.2014 | Հայ-ռուսական բարեկամության պուրակ՝ Գյումրիում (տեսանյութ)

Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակը» շուտով կունենա այլ անվանում և նշանակություն: Մոտ մեկ ամսից այն կխորհրդանշի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

14:47 30.09.2014 | Շարբաթյանին վերագրվող դիակի լուսանկարները արվել են դիահերձումից առաջ

Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դատավարությունը միջնորդությունների փուլում է:

14:30 30.09.2014 | Կաշառքի կասկածանքով ձերբակալված մանկավարժական համալսարանի աշխատակիցը ստորագրությամբ ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Կաշառք ստանալու պահին օրեր առաջ ձերբակալված Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

14:21 30.09.2014 | Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. news.am

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Կարեն Մելիքյանը:

13:45 30.09.2014 | Հովիկ Աբրահամյան. ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է:

13:42 30.09.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:

13:38 30.09.2014 | Բողոքի ակցիա Գյումրիում (տեսանյութ)

Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:

13:22 30.09.2014 | ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

12:53 30.09.2014 | Բուժում Գերմանիայում. Հեռակա օնկոլոգիական ախտորոշում

Որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը` Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնն անընդհատ ձգտում է բացահայտել քաղցկեղի կանխարգելման և վերահսկման առավել արդյունավետ մեթոդներ:

12:52 30.09.2014 | Երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել… բայց դա արյան, զոհերի ճանապարհ է. «Հայոց Աշխարհ»

«Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել։ Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության։ Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է։ Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը։ Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիսաթափվելու են։

12:46 30.09.2014 | Գագիկ Ծառուկյանի երկու զադնիները. «Հայկական ժամանակ»

Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը և Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք և համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարևոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։

12:45 30.09.2014 | Այլընտրանք` Վերին Լարսի դժվարություններից խուսափելու համար (տեսանյութ). armnewstv.am

Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է:

12:40 30.09.2014 | Արթուր Առաքելյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։

12:34 30.09.2014 | Ինչպիսի արտոնյալ ժամկետ կստանա Հայաստանը. «Հայոց աշխարհ»

Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։ Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։

12:28 30.09.2014 | Հեղաշրջման տեսակները. «Առավոտ»

Վերջերս Ռուսաստանի պաշտոնական տեսակետի քարոզիչները բավականին հաճախ են խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես պատրաստում է «մայդանի» տիպի հեղաշրջում: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու: Նրանք, ովքեր ցանկանում են փոխել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, անհատներ են եւ ոչ մի հեղաշրջում չեն կարող իրագործել…

12:26 30.09.2014 | Ուշադրություն. հայտարարվել է հետախուզում

Ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

12:21 30.09.2014 | Ժիրայր Լիպարիտյան. Քոչարյանը շփոթության մեջ է. «Իրատես դե ֆակտո»

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց ու այս արդյունքը ստանալուց հետո այդ փաստարկով նա փորձում է տակավին պաշտպանել 1998-ի իր գործողության և 10 տարիների ձախողած ու վատնած տարիների քաղաքականությունը։ Այսքան երկար չէի խոսի Քոչարյանի մասին, եթե հստակորեն լավ ծրագրված իր այս հարցազրույցների մեջ չտեսնեի իշխանության վերադառնալու նրա առայժմ զուսպ, բայց իրականում բուռն փափագը։ Վստահ չեմ կարող ասել, թե Հայաստանում մեր ժողովրդի մեծամասնությունը ինչ է մտածում այդ մասին։ Այլ բան է, թե Քոչարյանի այս պահին անհավանական վերադարձը Հայաստանի և ԼՂ-ի համար ճիշտ կլինի, թե ոչ։

12:14 30.09.2014 | Արամ Մանուկյանին հանել են մարզ այցելողների ցուցակից. «Հրապարակ»

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն անուղղակի վիրավորեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ ողջ գիտակից հասարակությունը գիտի այդ մասին: Բայց, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան խորթ էր իր հանրահավաքում թթու խոսքն իշխանության հասցեին, որ գործը հասավ դիվանբաշուն, և «նախագահ ջանի» սիրտը շահելու համար Ծառուկյանը Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ընդգծեց, որ իրենց գործն ուրիշներին վիրավորելը չէ:

12:07 30.09.2014 | ՀԱԿ-ը պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:

12:04 30.09.2014 | Սուրիկ Խաչատրյան. Ես Փաշինյանից այլ բան չեմ էլ սպասում. «Ժամանակ»

Միկրոֆոնը չի անջատվել, հոսանքը չի անջատվել, այլ իրենց սարքն է փչացել: Կարող եք դրանում 100 տոկոսով վստահ լինել, որ իրենց սարքն է փչացել: Մեր կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի եղել հանրահավաքը խանգարելու համար:

11:59 30.09.2014 | Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:

  • Page 1329 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1324
  • 1325
  • 1326
  • 1327
  • 1328
  • 1329
  • 1330
  • 1331
  • 1332
  • 1333
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը