20 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:50 01.10.2014 | Հայտնաբերվել է Գորիսում 7-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ […]

17:27 01.10.2014 | ՀՀ գլխավոր դատախազությունը՝ «Ոսկու շուկայի» տնօրենի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները »Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

17:23 01.10.2014 | Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարը դատապարտում է

Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:

17:11 01.10.2014 | Լրացվել է Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։

17:10 01.10.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 1-5-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:

16:46 01.10.2014 | Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են. iLur.am

Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են և մասնագետները առավոտվանից աշխատում են դրանց վերացման վրա:

16:25 01.10.2014 | Նախանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:

16:10 01.10.2014 | Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով կհարցաքննվեն փորձագետները

2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:

16:02 01.10.2014 | Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ՝ ՌԴ օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով

Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:

15:53 01.10.2014 | ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետը սպառնացել է կալանավորին

2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Վ. Գրիգորյանի, քննության առնվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախնական կալանք կրող Հրաչյա Գևորգյանի բողոքը:

15:50 01.10.2014 | Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն և դատախազություն (տեսանյութ)

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այսօր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առընչությամբ:

15:30 01.10.2014 | Ադրբեջանը Ֆինլանդիա չէ, հայերն էլ շվեդներ չեն

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ, որոնց մասնակիցները ժամանել էին Երեւանից, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից, Բաքվից, Ղազախի եւ Թովուզի շրջաններից:

15:15 01.10.2014 | Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձվել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից)` ափից մոտ 5մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:

14:53 01.10.2014 | Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն (լուսանկարներ)

«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

14:37 01.10.2014 | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գառնիկ Իսագուլյանի հետ (տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ իշխանությունները մեծ հնարավորություն ունեին կատարելու ներկայացված 12 պահանջները, սակայն առաջընթաց չկա: Սահմանադրական բարեփոխումներին հետ կապված «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահի համոզմամբ բարեփոխումների անհրաժեշտություն գուցե և կա, բայց ոչ սոցիալ-տնտեսական այս իրավիճակում:

14:28 01.10.2014 | Մեկնարկել է ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» թվինինգ ծրագիրը

Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:

13:56 01.10.2014 | Մելիտա Հակոբյանը Շրջանառության հարկի օրենքի մասին. «Եթե իրոք ստվերից ուզեն հանել, ապա շատ էլ լավ կարող են անել դա»

«Խանութների փակվելու պատճառը սնկի պես աճող սուպերմարկետներն են: Այլ երկրներում սուպերմարկետները հիմնականում գտնվում են քաղաքից դուրս, գները շատ ցածր են, մարդիկ կարողանում են մեկ շաբաթվա թե՛ սննդամթերքի, թե՛ լայն սպառման պաշարները գնել: Իսկ մեզ մոտ սուպերմարկետները կարծես կերել են փոքր խանութներին: Այսինքն՝ մենք մի կողմից խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսի զարգացումը, մյուս կողմից՝ խժռում դրանց: Սա մեր առաջին խնդիրն է»,-ասաց նա:

13:47 01.10.2014 | Ադրբեջանցիները կրկին փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները

Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է IFTM Top- Resa -2014 ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:

13:08 01.10.2014 | Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

13:05 01.10.2014 | Լարված իրավիճակ՝ Գյումրիում. առևտրականները շարունակում են բողոքել (տեսանյութ)

Նրանք փակել են Շահումյան- Վարդանանց հրապարակ, Շահումյան-Հաղթանակի պողոտա ավտոկայան տանող բոլոր ճանապարհներն ու պահանջել Գյումրուց ԱԺ պատգամավորներ ընտրված հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը: Տարածքում նաև եղել են ՀԱԿ-ի անդամները:

13:01 01.10.2014 | Արկադի Վարդանյանը հիվանդանոցում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ քաղաքագիտության դոկտոր, հեղափոխության ձախողված փորձ իրականացրած Արկադի Վարդանյանին «Վանաձոր» ՔԿՀ– ից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։

12:57 01.10.2014 | Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

«Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական և տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաև ապագայում»:

12:39 01.10.2014 | 40 000 դրամ պահանջած դասախոսի գործով ԵՊՀ ռեկտորը դիմել է դատախազություն. yerkir.am

Ուսանողից 40 հազար դրամ պահանջած դասախոս Նունե Գյոկչյանի վերաբերյալ դատախազություն է դիմել անձամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հ

12:37 01.10.2014 | «Տանձուտում ֆռֆռացել եմ, Չըռչըռում լողացել եմ, միլիցու աղբյուրից ջուր եմ խմել…»

«Հեռավոր գյուղում բժշկական ծառայության խնդիր ունենալու պայմաններում՝ երբեմն սոցիալական դժվարություններով, ու, հանկարծ, գյուղ, իր ոտքով բժիշկ է գալիս, հնարավորություն ունի իրենց օգնելու, ու մարդիկ շատ առողջ ձեւով օգտվում էին այդ հնարավորությունից: Հաճախ դիմում էին այս կամ այն զուտ բժշկական հարցերով, բայց դա նաեւ տեղափոխվում էր այլ դաշտ՝ ինձ էլ հետաքրքիր էր նրանց հոգեբանությունը, սիրով լսում էի ու նաեւ փորձում էի նրանց ճանաչել»:

12:35 01.10.2014 | Ինչու են զայրացել Մելիք գյուղի բնակիչները. «Ժողովուրդ»

Մելիքգյուղի բնակիչների և «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջև թեթև ընդհարում է տեղի ունեցել։ Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի։ Սակայն բնակիչները նրանց չեն լսել և փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը։

12:29 01.10.2014 | Վարչապետը մրցանակներ է հանձնել ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին:

12:25 01.10.2014 | Եռյակ. Մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ

Ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների եւ դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված։

12:22 01.10.2014 | Մարզպետարանը ախտահանելու համար պետբյուջեից ծախսվել է 36 հազար 300 դրամ

Այդ գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից, երբ մարզպետ Արամ Հարությունյանը վայելում էր իր արձակուրդը Եվրոպայում, մինչև Հայաստանում «անցներ վտանգը»։

12:21 01.10.2014 | Հոգեբուժարաններում կան բացթողումներ և խնդիրներ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։

12:18 01.10.2014 | Դեռ վատացնելու շատ տեղ ունենք. «Առավոտ»

Աղբյուրը բացահայտելու պահանջը հարված է ոչ միայն տվյալ լրատվամիջոցներին, այլեւ ամբողջ լրատվական դաշտին, որովհետեւ անվստահություն է ստեղծում լրագրողների եւ նրանց աղբյուրների միջեւ, իսկ առանց այդ վստահության՝ լրագրություն ընդհանրապես հնարավոր չէ:

  • Page 1327 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1322
  • 1323
  • 1324
  • 1325
  • 1326
  • 1327
  • 1328
  • 1329
  • 1330
  • 1331
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը