Ֆրանսուա Ռոշբլուան. «Ոչ մի բանակցություն չի կարող արդյունավետ լինել առանց ԼՂՀ մասնակցության»

«Ես համոզված եմ, որ ոչ մի բանակցություն չի կարող արդյունավետ լինել առանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչների մասնակցության»,-այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Այդպես է եղել, այդպես էր նախատեսված: Մասնակցությունը ապահովվել է հրադադարի ստորագրման ժամանակ եւ նախատեսված է եղել դրանից հետո ընդունված փաստաթղթերում»: Ֆրանսուա Ռոշբլուանի կարծիքով՝ պետք է այդ մասին խոսել, բարձրաձայնել, որովհետեւ որոշ մարդիկ մոռացել են այդ մասին:

Նրա խոսքով՝ շատերը մոռացել են նաեւ այն մասին, որ ազգերի ինքնորոշման իրավունքն առաջինն իրացնողներից մեկը եղել են արցախցիները, երբ 1991-ին անկախության հանրաքվե անցկացրին: Այս մասին ֆրանսիացի պատգամավորը հիշեցրեց՝ խոսելով Արցախի ապագայի մասին, նշելով, որ աշխարհը հետզհետե ավելի շատ է հակվում դեպի ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությանը:

 karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս