30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

12:54 03.11.2014 | Պլանային ջրանջատում Ավանում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

12:53 03.11.2014 | «Ադրբեջանական քարոզչությունը հիմա սևեռվել է դիվերսանտների գործի վրա». Սամվել Մարտիրոսյան

«Թվիթերում տարբեր լեզուներով, նաև հայերենով, տարածում են՝ «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» ինչ-որ գրառումներ և փորձեցին այդպես գրոհել: Բավականին մեծ քանակի գրառումներ գեներացրին, բայց երբ այդ ամենը ուսումնասիրվում է ոչ թե քաղաքական, այլ՝ որակական տեսանկյունից, ապա կարելի է տեսնել, որ իրենց ուզած արդյունքին չհասան: Հայաստանից էլ ինչ-որ փորձ արվեց դրա դեմն առնելու, այսինքն՝ հայկական ֆլեշ մոբ արվեց՝ «Ադրբեջանցի դիվերսանտներ» պիտակով գրառումներ տարածեցին: Աղմուկը հավասարազոր էր, բայց հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները փաստացի չկարողացան պահել ռիթմը»,-նկատեց փորձագետը:

12:47 03.11.2014 | Ինչու են բժիշկներին ծեծում. tert.am

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ մարզերում տեղի ունեցած դեպքերին, երբ շտապօգնության աշխատակիցներին կանչերի ժամանակ ծեծի են ենթարկում: «

12:37 03.11.2014 | Արտակարգ իրավիճակ Երևանում. Աբովյան փողոցում կրակի է մատնվել Mercedes ML-ը. կա վիրավոր. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում:

12:34 03.11.2014 | Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։

12:29 03.11.2014 | ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ընդունվել է ԱԱԾ վարույթ. «Փաստինֆո»

Ազգային անվտանգության ծառայությունում ստացել են դատախազությունից ուղարկված նյութերն ու ընդունել վարույթ:

12:22 03.11.2014 | Հայաստան կժամանի ՌԴ առողջապահության նախարարը

Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։

12:18 03.11.2014 | Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացնում ՃՈ-ում. shamshyan.com

Այս պահին ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում փակ խորհրդակցություն է ընթանում, որին մասնակցում են ՃՈ ապարատի ղեկավար կազմը, 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարները, նույն գումարտակների վաշտերի հրամանատարները:

12:07 03.11.2014 | Ա. Սողոյանի` Զապի, փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:

12:01 03.11.2014 | «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Արմեն Ադամյանը, Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին և Լիլիթ Սարգսյանը:

12:00 03.11.2014 | Լանջիկ-Մաստարա հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

11:50 03.11.2014 | 4 ընկերություններ Թուրքիայից և Չինաստանից բեռնափոխադրումների գները բարձրացրել են հակամրցակցային համաձայնության գալով

«Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

11:44 03.11.2014 | Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» ընկերության հայցը մերժվել է. ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության

ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ մերժվել է նաև «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի:

11:34 03.11.2014 | Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան. «Փաստինֆո»

Պահեստավորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով պահեստազորի գնդապետը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

11:10 03.11.2014 | Մերկասառույցի հետևանքով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

10:58 03.11.2014 | Արդարադատության նախարարը հանդիպել է Աստանայի հայ համայնքին

Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարը նոյեմբերի 2-ին հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին:

10:44 03.11.2014 | Ահազանգեր՝ ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել՝ հանրապետության տարբեր ավտոճանապարհներին ավտոմեքենաների արգելափակվելու վերաբերյալ:

10:12 03.11.2014 | Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Հայաստան. Նա մահացել է հիվանդանոցում. news.am

ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում:

10:04 03.11.2014 | Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Նոյեմբերի 3-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

09:56 03.11.2014 | Որոշ մարզերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում:

00:50 03.11.2014 | Ինչպե՞ս բնակարանն ավելի լուսավոր դարձնել

Ուշ աշնանը օրերը կարճանում են, իսկ մռայլ եղանակն ազդում է նաեւ տրամադրության վրա: Բժիշկների կարծիքով՝ սեզոնային դեպրեսիաների պատճառը արեւի լույսի պակասն է: Աշնանային մռայլությունը մեղմելու համար մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնք թույլ կտան բնակարանն ավելի լուսավոր դարձնել:

00:33 03.11.2014 | Բաշար Ասադը Ռամզան Կադիրովին Սիրիա է հրավիրել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրեն հրավիրել է Դամասկոս: Քադիրովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանի եւ Սիրիայի մուֆթի ալ Հասունի հետ:

00:12 03.11.2014 | Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյան տեսքով: 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թուլյ տեղումների հավանականություն: 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

23:30 02.11.2014 | Երևանում և մարզերում լույս չի լինելու

Նոյեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

23:18 02.11.2014 | Դոնեցկում ընտրությունների առաջատարը Զախարչենկոյի կուսակցությունն է. exit-poll

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջատարը գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյի ղեկավարած «Донецкая республика» կուսակցությունն է: Ըստ exit-poll-ի արդյունքների՝ Զախարչենկոյի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 65,11%-ը:

22:08 02.11.2014 | Դոնեցկում եւ Լուգանսկում ընտրատեղամասերը փակվել են. Պորոշենկոն ընտրությունները «ֆարս» է անվանել

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհայտարարվեն exit-poll-ի արդյունքները:

22:05 02.11.2014 | Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. Գեղարքունիքի մարզում առատ ձյուն է տեղում

Ժամը 21.30-ի դրությամբ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզերում տեղում է անձրև, իսկ Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում` թույլ ձյուն: Գեղարքունիքի մարզում տեղում է առատ ձյուն:

21:45 02.11.2014 | Հրդեհ «Երևան ՋԷԿ»-ում (լրացված)

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով կանչի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ՃԿԿ ՕԽ-ն:

21:30 02.11.2014 | Ալավերդու բյուջետային հիմնարկներում հնարավոր են կրճատումներ

Ընթացիկ տարին մոտենում է ավարտին, ու արդեն ժամանակն է կազմելու հաջորդ տարվա բյուջեն:

21:02 02.11.2014 | Դուբայում Ferrari, Rolls Royce և Lamborghini մակնիշի անվճար տաքսիներ կհայտնվեն

Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի սուպերմարկետներ այցելության համար քաղաքի հյուրերին եւ բնակիչների նշված մակնիշի մեքենաներն անվճար ծառայություններ կմատուցեն հանգստյան օրերին՝ մինչեւ դեկտեմբերի 6 –ը:

  • Page 1275 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1270
  • 1271
  • 1272
  • 1273
  • 1274
  • 1275
  • 1276
  • 1277
  • 1278
  • 1279
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը