
Դուբայում Ferrari, Rolls Royce և Lamborghini մակնիշի անվճար տաքսիներ կհայտնվեն

Դուբայում Ferrari, Rolls Royce, Lamborghini, Bentley եւ AMG G Class Limo մակնիշի անվճար տաքսիներ կհայտնվեն, հաղորդում է Emirates 24/7-ը:
Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի սուպերմարկետներ այցելության համար քաղաքի հյուրերին եւ բնակիչների նշված մակնիշի մեքենաներն անվճար ծառայություններ կմատուցեն հանգստյան օրերին՝ մինչեւ դեկտեմբերի 6 –ը:
Հաղորդվում է, որ ակցիան իրականացվում է «Dubai Motor Festival» փառատոնի շրջանակում: