4 ընկերություններ Թուրքիայից և Չինաստանից բեռնափոխադրումների գները բարձրացրել են հակամրցակցային համաձայնության գալով

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը: Ներկրման և իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն պետբյուջե կվճարի 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս