
Ինչպե՞ս բնակարանն ավելի լուսավոր դարձնել

Ուշ աշնանը օրերը կարճանում են, իսկ մռայլ եղանակն ազդում է նաեւ տրամադրության վրա: Բժիշկների կարծիքով՝ սեզոնային դեպրեսիաների պատճառը արեւի լույսի պակասն է: Աշնանային մռայլությունը մեղմելու համար մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնք թույլ կտան բնակարանն ավելի լուսավոր դարձնել.
Քննդատաբար ուսումնասիրության ենթարկեք բնակարանը: Գտեք մութ անկյունները եւ փորձեք դրանք լուսավորել, օրինակ, հետաքրքիր ձեւավորված լամպերի միջոցով, որոնց լույսը կարող է նման լինել ցերեկային լույսին:
Բնակարանը «կապիտալ մաքրման» ենթարկեք: Պատուհաններն ամռան փոշուց մաքրելուց հետո տունն ավելի լուսավոր կդառնա, իսկ բնակարանը դասավորելուց, ավելորդ իրերից ազատվելուց հետո այն ավելի հարմարվետ կթվա:
Ներկեք պատերը բաց գույնի ներկով: Բաց գույնի պատերն ու սպիտակ առաստաղը բնակարանն ավելի լուսավոր կդարձնեն:
Ճիշտ վարագույրներ ընտրեք. ձմռանն ավելի շատ ցերեկային լույս ունենալու համար նախապատվությունը տվեք թափանցիկ վարագույրներին:
Հայելիներ տեղադրեք. դրանց շնորհիվ սենյակում ավելի շատ լույս կլինի՝ թե ցերեկային, թե արհեստական: Հայելին տեղադրեք այնպես, որպեսզի դրանում արտացոլվի պատուհանը:
Ազատվեք հին կահույքից. հին խոշոր պահարանները սենյակը մռայլ են դարձնում: Կարելի է դրանք փոխարինել բաց գույնի հարմարավետ կահույքով:
Կարելի է ավելացնել լույսն անդրադարձնող մակերեսները, բայց դա պետք է անել ճաշակով՝ չվնասելով տան դիզայնը:
Ավելացևրեք տնային բույսերը, հատկապես ձմռանը դրանք բնակարանին «գարնանային» տեսք կհաղորդեն, ավելի լավ է, եթե դրանք ծաղկող բույսեր են:
Ավելի շատ վառ աքսեսուրաներ. որպեսզի բաց պատերն ու կահույքը գրասենյակի տեսք չտան բնակարանին, չպետք է մոռանալ վառ աքսեսուարների՝ օրինակ, վառ գույնի բարձերի, ծածկոցների մասին: