30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:45 06.11.2014 | Հրդեհ մանկապարտեզում

Նոյեմբերի 6-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հ.Դավթյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող մանկապարտեզում:

14:27 06.11.2014 | Հայկական զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։

13:23 06.11.2014 | Ավտովթար Գյումրիում. Ֆոլկսվագենը միանգամից 4 մեքենա է վնասել

Ավտովթար Գյումրու Մուսայելյան փողոցում: «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենան միանգամից 4 ավտոմեքենայի է բախվել՝ բոլորին պատճառելով նյութական վնաս և շարքից դուրս է եկել:

13:03 06.11.2014 | Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

13:00 06.11.2014 | «Փող մի հնչեցրու քո առջև». «Առավոտ»

«Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որեւէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլեւս կոպեկի գին չունեն: Որովհետեւ իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով: Դա նման է այն դեպքին, որն «Առավոտի» էջերում նկարագրել է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը. հայը գնում է սիրուհու մոտ (որին շատ ավելի կոպիտ բառով է անվանում) ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կնոջը եւ շատ է ուզում նրան տեսնել, այլ բոլորովին ուրիշ նկատառումով՝ որպեսզի դրա մասին այնուհետեւ գլուխ գովի իր «ախպերության» մեջ»:

13:00 06.11.2014 | Եղնիկ գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին. yerkir.am

«Ես չեմ փակել, ես ինչ գործ ունեմ, ժողովուրդն ինձ զոռով ա բերել, եկան` ձեռներիցս բռնած բերեցին, ես էլ չեմ կարա իրանց կողքին չկանգնեմ»:

12:49 06.11.2014 | Կարեն Կարապետյան. «Բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին». «Հրապարակ»

«Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ, աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռներն արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն: Ուրեմն, ինչի՞ են ձգտելու նրանք, որո՞նք են լինելու նրանց արժեքները՝ թիկնապահնե՞րը, կաշառակերնե՞րը, անգրագետնե՞րը: Ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասում է Կարեն Կարապետյանը:

12:48 06.11.2014 | ՀՀԿ տատիկը ոստիկանությունում է. կառավարության դիմաց հրմշտոցի հանգամանքները պարզվում են. tert.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի դեմ բողոքող բուժքրոջ և հանրությանը «ՀՀԿ տատիկ» անվամբ հայտնի կնոջ միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին։

12:20 06.11.2014 | Քաղաքական հանդիպում Դուբայում. «Ժողովուրդ»

«Ժողովորդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաև քաղաքական հանդիպումներ է ունեցել:

12:10 06.11.2014 | Արտահերթ ընտրությունները կկայանա՞ն. «Ժողովուրդ»

Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաև կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման` նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաև ընտրական օրենսգիրքը:

12:01 06.11.2014 | Բարև էլ չի տալիս. «Չորրորդ իշխանություն»

Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման 15-ամյակին նվիրված միջոցառումը։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։

11:55 06.11.2014 | Զապին չեն արտահանձնի Չեխիա. «Հայկական Ժամանակ»

Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։

11:50 06.11.2014 | «Samsung» ընկերությունը ցանկանում է Հայաստանի ուսանողներին նվիրաբերել իր տեխնոլոգիաները և փորձը. Սանգչուլ Լի

«Samsung»-ի հայաստանյան ներկայացուցչության գործարար հարաբերությունների զարգացման մասնագետ Ստեփան Ենոքյանը 168-ի հետ զրույցում ասաց, որ մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. Գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5 Ռ.Մ.):

11:43 06.11.2014 | Ամենը ձեզ՝ պրիտոմ անհատույց. «Հայկական Ժամանակ»

ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին մոտ կես հեկտար հողատարածք հատկացնելու նախագծին։

11:29 06.11.2014 | Նաիրիտցիների աշխատավարձը կվճարեն ամբողջությամբ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն՝ փոխանցել է այն «Նաիրիտին»։

10:47 06.11.2014 | Գեներալ Մանվել Գրիգորյանը պարզաբանում է ադրբեջանցի գերու հետ կապված իր հայտարարությունը. panorama.am

Ես մինչև 95 թվականը ապրել եմ այդ ինքնապաշտպանական տարածքներում, իսկ 95-ից հետո մինչև 2000 թվականը ընտանիքիս հետ ապրել եմ զորամասի տարածքում և Հայաստան եմ եկել 10-15 օրով, այն էլ տարվա մեջ 1 անգամ, իսկ էդ ժամանակ իմ գործն էլ էն էր, որ դրանց հանկարծ ոչ մեկ չվնասի, չնեղացնի: Որովհետև մենք հարյուրավոր գերիներ և դիակներ ունեինք իրենց մոտ ու մինչև այսօր էլ ունենք, մեր զոհված ընկերների դիակները պետք է փոխանակեինք և հանձնեինք հարազատներին:

10:39 06.11.2014 | Առանց ձեռքերի և ոտնաթաթի ծնված երեխային կտեղափոխեն մանկատուն. news.am

«Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի ծնված բալիկը այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

10:28 06.11.2014 | Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 10.10-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

10:21 06.11.2014 | Հափշտակությունը նկարահանվել է շենքի տարածքը տեսանկարահանող սարքերի օգնությամբ

2014թ. հոկտեմբերի 3-ին`ժամը 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հանրապետության 67 շենքի տարածքից հափշտակել է Վ.Ղռաթյանին պատկանող «Իդեալ» մակնիշի հեծանիվը՝ 240.000 դրամ արժողության:

10:07 06.11.2014 | Խոշոր ավտովթար՝ Երևանում

Նոյեմբերի 6-ին, ժամը 07.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:

10:01 06.11.2014 | Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

01:10 06.11.2014 | VARDA և Միհրան Ծառուկյան. «Люби меня всегда»

Կայացել է VARDA-ի եւ Միհրան Ծառուկյանի համատեղ՝«Люби меня всегда» երգի տեսահոլովակի պրեմիերան։

00:53 06.11.2014 | Հասմիկ Ղարիբյանին Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին. NEWS.am

Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը:

00:32 06.11.2014 | Ռուսաստանը Եվրոպայից առնվազն 30 տարով ետ է մնացել. Լեխ Վալենսա

«Ռուսաստանը Եվրոպայից եւ աշխարհից առնվազն 30 տարով ետ է մնում: ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության դեպքում Մոսկվան կպարտվի: Լավագույն դեպքում՝ մի քանի «կապտուկ» կառաջացնի»,-նշել է Լեհաստանի նախկին նախագահը:

23:50 05.11.2014 | Նոյեմբերի 17-ից Երևանի ևս 3 հատվածում կգործարկվեն երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

23:30 05.11.2014 | Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի. Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին

Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

23:10 05.11.2014 | Ոստիկանության Մալաթիայի, Վաղարշապատի բաժինների և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն:

22:50 05.11.2014 | «Սիսիանի բժշկական կենտրոն»-ում 28-ամյա կնոջ մավան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

22:31 05.11.2014 | Ստեփանակերտից դեպի ինքնորոշվելու փորձ կատարող ժողովուրդներ

Արցախի Հանրապետության արտգործնախարարի այցելությունը Կանադա տեղավորվում է Արցախի բարձրաստիճան պաշտոնատարների տարբեր երկրներ այցելության, Արցախի քաղաքական խնդիրները միջազգային շրջանակներում արծարծելու, ադրբեջանական ապակողմնորոշող քաղաքականության դիմաց առարկայական տվյալներ փոխանցելու եւ իհարկե տեղի հայ հայմանքներին հետ հանդիպումներ ունենալու ընդհանուր պարունակում:

22:17 05.11.2014 | Բերման ենթարկվածներից 7-ը ազատ են արձակվել. azatutyun.am

Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված 8 քաղաքացիներից 7-ը ազատ են արձակվել:

  • Page 1270 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1265
  • 1266
  • 1267
  • 1268
  • 1269
  • 1270
  • 1271
  • 1272
  • 1273
  • 1274
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը