
Դոնեցկում եւ Լուգանսկում ընտրատեղամասերը փակվել են. Պորոշենկոն ընտրությունները «ֆարս» է անվանել

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում նախագահների ու պատգամավորների ընտրություններն ավարտվել են, սկսվել է ձայների հաշվարկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհայտարարվեն exit-poll-ի արդյունքները: Ընտրական հանձնաժողովների նախագահները նշել են, որ քվեարկությունն անցկացվել է առանց միջադեպերի:
INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացումը կոպտորեն խախտում է Մինսկում ձեռք բերված համաձայնությունը՝ երկրի հարավ-աեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Նա ընտրությունները «ֆարս» է անվանել՝ «տանկերի եւ ավտոմատների փողերի ներքո»: