Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:
Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։
«Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին և 31-ին. անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար «Մխիթար Գոշ»մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 14 հոգի:
Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի` լույս 17-ի գիշերը։
TACE (տրանսարտերիալ քիմիո-էմբոլիզացիա/ՏԱՔԷ) շանակում է ուռուցքի ուղղակի և հնարավորինս գերսելեկտիվ բուժում, այսինքն` բուժում առանց հարակից հյուսվածքների ներգրավման:
«Բացի այդմ նա այս օրերի ընթացքում առողջական ոչ մի գանգատով չի դիմել, ինչը ինքնին ենթադրում է, որ առողջականը լավ է»:
41-ամյա կինը, ով Ավանի բնակչուհի է, բողոք է ներկայացրել առ այն, որ 30-ամյա տղամարդն առևանգել է իրեն:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
2008թ. հոկտեմբերի 15-ին երեկոյան «Մարիամ» ՍՊԸ տնօրեն Գրիշա Սարգսյանը իր տան բակում անասունները կապելու շղթայով թզենուց շղթայել է Վահագնին:
«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Քալիֆորնիա 91504»:
Ժամանակակից մեգապոլիսների համար մետրոն տրանսպորտի ամենապոպուլյար միջոցն է: Ճարտարապետներին հաջողվել է ստեղծել այնպիսի կայարաններ, որոնք բացի իրենց բուն նշանակությանը ծառայելուց, նաեւ շատ դեպքերում համարվում են տեսարժան վայրեր:
Սիսիանի բժշկական կենտրոնում 28-ամյա հղի կնոջ մահված պատճառը կպարզի նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, բայց նախնական եզրահանգմամբ՝ նա մահացել է պտղաջրերի էմբոլիայից:
ԵԱՀԿ մոնիտորինգային հատուկ առաքելությունը պնդում է, որ իրենց անօդաչու սարքերը հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 2 –ին Ուկրաինայի արեւելքում գրոհի են ենթարկվել:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պլանային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 5-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Ավելի ուշ պարզվել է դիակի ինքնությունը: Նա թոշակառու էր եւ ապրում էր Նոր Արեշ թաղամասում:
Օրերս համացանցում կրկին հայտնվեց մի կայք, որտեղ տեղադրված էին շատերի հեռախոսահամարները, մեքենաների համարանիշները։ Մեծ աղմուկ բարձրացավ, կայքը փակվեց (կարծես Ոստիկանության միջամտումից հետո), աղմուկն անցավ, բոլորը վերադարձան իրենց գործերին։ Իրականում կայքի փակվելը բացարձակապես խնդրի լուծում չէ, քանի որ այդ տվյալներն արդեն բավականին երկար ժամանակ “թափառում են” ինտերնետում եւ նույնիսկ Վերնիսաժում՝ սկավառակի տեսքով։
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղում՝ «Քնար» սուպերմարկետի մոտակայքում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես շինարարության մեջ ընդգրկված բանվորը ոստիկաններին ասում է, որ վերջիններս նախկինում իրենց պատվիրել դադարեցնել շինարարությունը, որ այդ կառույցում գողություններ են եղել, սակայն ոստիկաններին դա չի հետաքրքրել:
2014 թ. հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 320 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 32 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 417 քաղաքացի: