ԱԱԾ-ում քչախոս են, չեն ասում` ո՞րն էր դասալիք ԱԱԾ ստորաբաժանումը

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, դիմելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, կոչ էր արել պարզել, թե ո՞րն էր ԱԱԾ այն էլիտար ստորաբաժանումը, որը փախուստի է դիմել ու չի ապահովել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիկունքը։

Հիշեցնենք, այդ մասին ուղիղ եթերով հայտարարել էր Արայիկ Հարությունյանը` պատերազմի պատճառների վերլուծության ժամանակ, երբ հայտարարեց, թե պատերազմը պարտվել ենք, որովհետև կային դասալիքներ, զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ վատ էր, կամավորները չէին գալիս ու առհասարակ պահեստազորն էլ չկար, ու Արցախն ըստ էության մենակ էր։

Մի խոսքով, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեպքում, այնպես էլ Արայիկ Հարությունյանի, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։

168.am-ը ԱԱԾ-ից փորձեց ճշտել, թե որքանո՞վ էին Արցախի նախագահի խոսքերը համապատասխանում իրականությանը, և ո՞րն է ԱԱԾ այն էլիտար ստորաբաժանումը, որը չի ապահովել Արայիկ Հարությունյանի թիկունքի ամրությունը։

«Արցախի հանրապետության նախագահի տվյալ հայտարարության հետ կապված ԱԱԾ կողմից նախաձեռնվել են համապատասխան գործընթացներ»,- ասացին ԱԱԾ-ից։

Տեսանյութեր

Լրահոս