
«Սամվել Ալեքսանյանը հումքի անվան տակ պատրաստի շաքարավազ չի ներկրել». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է լուրերը, թե սուպերմարկետները շարունակում են գյուղմթերք վաճառել առանց ԱԱՀ-ի։
«Չկա այդպիսի բան»,- ասաց նա։
Անդրադառնալով նախկինում ընդդիմադիրների, մասնավորապես՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Սամվել Ալեքսանյանը հումքի անվան տակ պատրաստի շաքարավազ է ներկրում, Դ.Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ը ստուգել է և վերջին 1 տարվա ընթացքում այդպիսի բան չեն հայտնաբերել։
Թե դրանից առաջ արդյո՞ք եղել է նման բան, ՊԵԿ-ը կարո՞ղ է ստուգել, Դ.Անանյանը պատասխանեց, որ կոմիտեն ստուգված ժամանակաշրջանը չի կարող նորից ստուգել, նման իրավական հիմք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում